«Միսս Տիեզերք 2019» մրցույթի մասնակից Դայանա Դավթյանն իր պորտֆոլիոն հարստացրել է գեղեցիկ լուսանկարներով: Ինչպես մոդելն է նշել BRAVO.am-ի հետ զրույցում, նախապատրաստական որեւէ աշխատանք չի տարվել, աշխատել են շատ օպերատիվ եւ արագ, ինչի համար շնորհակալ է թիմին:
«Ֆոտոշարքի գաղափարը լուսանկարիչ Աշոտ Փարսյանինն է. գիտեր, որ շատ եմ սիրում կենդանիներին: Ուրախ եմ, որ ունեմ այնպիսի մեծ եւ լավ շրջապատ, որի շնորհիվ ինքս եմ նախաձեռնում բոլոր քայլերս` սկսած սովորական ֆոտոշարքից մինչեւ բարեգործական գործունեություն»,-ասել է Դայանան եւ հավելել, որ նկարահանումների ընթացքում միակ բարդությունը եղել է մի փոքր վախը, քանի որ մինչ այդ ձիավարությամբ չի զբաղվել:
Դայանա Դավթյանը
Համավարակով պայմանավորված սահմանափակումների մեղմացումից հետո այս լուսանկարահանումն առաջինն է: Մինչ այդ էլ նրա կարանտինային օրերը խիստ ձանձրալի չեն եղել: Դայանայի խոսքով՝ այդ շրջանում զբաղված է եղել բուհի ավարտական աշխատանքներով:
Դայանա Դավթյանը
«Վերջերս եմ դիպլոմ ստացել: Իսկ պաշտպանությունից հետո առօրյաս փորձել եմ հնարավորինս հետաքրքրացնել հեծանիվ քշելով, ընկերներիս հետ զբոսնելով, սիրելի ֆիլմեր դիտելով, եւ այլն»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աշոտ Փարսյանի


×
4,087






