×


Մարտայի ընտանիքի ամերիկյան կյանքը. նոր լուսանկարներ

Ֆիտնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանի եւ երգչուհի Մարտա Կիրակոսյանի ընտանիքը, ինչպես արդեն պատմել ենք, տարեսկզբին համալրվել է: Զույգի առաջնեկը ծնվել է Միացյալ Նահանգներում, որտեղ էլ այս շրջանում բնակվում են երիտասարդ ամուսինները:

Երգչուհին բավական ակտիվ է սոցցանցերում եւ հաճախ է ընտանեկան գեղեցիկ լուսանկարներ հրապարակում: Ամուսնու եւ որդու հետ նոր լուսանկարը, որ երեկ է հրապարակել, ներկայացնում ենք ստորեւ:  

Մարտա Կիրակոսյանի ընտանիքը


Մարտայի եւ Նահապետի առաջնեկը՝  Նեոն, այս ամիս կդառնա 7 ամսական:

Մարտա Կիրակոսյանը՝ որդու հետ


Զույգը պսակադրվել է 2018 թվականի դեկտեմբերին: Նահապետը հաղորդավար, ռեփ երգիչ Ֆելիքս Խաչատրյանի հարազատ եղբայրն է:

BRAVO.am
Լուսանկարները՝ Մարտայի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW