Մոսկվաբնակ հայտնի շոումեն, «Comedy Club»-ի գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։ Նա իր էջում տեղադրել է Հայաստանի դրոշը՝ կից նշելով․
«Մեծ անհանգստությամբ հետեւում եմ Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանի այդ գեղեցիկ շրջանն իմ փոքր հայրենիքն է։ Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հայրական կողմի իմ բոլոր նախնիները։ Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել։ Պայծառ հիշատակ զոհվածներին։ Եվ մի բան էլ. դադարեք հրահրել հայոց բանակին։ Դադարեցրեք «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը։ Ցանկացած հարձակում Հայաստանի վրա հետ կմղվի: Այդպես է եղել միշտ։ Այդպես կլինի միշտ։ Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»,- գրել է նա։
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am


×
5,739





