×


Առցանց մրցույթ՝ «Կորեան հայերի աչքերով»

ՌԴ-ում (համատեղությամբ Հայաստանում) Կորեայի Հանրապետության դեսպանատանը կից մշակույթի կենտրոնը Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում են առցանց մրցույթ՝ «Կորեան հայերի աչքերով» խորագրով:

Նախագծի նպատակն է ոգեւորել Հայաստանի տարածքում կորեական մշակույթի սիրահարներին ակտիվ անցկացնել ժամանակն այս ինքնամեկուսացման օրերին:

Լավագույն աշխատանքները կօգտագործվեն որպես բովանդակային միջոց Հայաստանի եւ Կորեայի միջեւ մշակութային համագործակցության առաջխաղացման գործում:

Իլյուստրացիաների, կոմիքսների, լուսանկարների եւ տեսանյութերի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները՝ իրենց աշխատանքները ներկայացնելով մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն օգոստոսին:



Մրցանակներ՝


- Գրան պրի՝ Samsung սմարթ հեռախոս
- հեռախոսի համար նախատեսված աքսեսուարներ
- կորեական կոսմետիկա եւ կորեական ուտելիքներ

Աշխատանքային թեմաներ

Կորեան իմ աչքերով (կորեական խոհանոց, կորեական ազգային եւ ժամանակակից երաժշտություն, տուրիզմը Կորեայում, կորեական ազգային հագուստ, կորեական գիր՝ հանգըլ, ինչպես նաեւ հայ-կորեական հարաբերությունների ապագա խորհրդանիշերը, հայկական եւ կորեական խոհանոցների նմանությունները/տարբերությունները, երկու մշակույթների եւ ավանդույթների համեմատություն)

Մասնակցելու պայմանները ՝ ըստ աշխատանքի տեսակների

▲ իլյուստրացիա (գրաֆիկական աշխատանք, նկար)
▲ կոմիքս (ամենաշատը 2 էջ)
▲ լուսանկար
▲ վիդեո

Աշխատանքային պահանջներ ՝

Լուսանկար/ Իլյուստրացիա/ Կոմիքս

1. Ինստագրամում հետեւում եք Կորեական մշակույթի կենտրոնի էջին ՝ @kculturerus

2. Տեղադրում եք ձեր աշխատանքը ինստագրամի ձեր անձնական էջում

3. Աշխատանքի նկարագրությունում տեղադրում եք հետեւյալ հեշթեգը՝
#корейскийкультурныйцентр #Кореяглазамиармян

4. Եվ վերջում՝ անհրաժեշտ է ձեր աշխատանքի հղումը ուղարկել հետեւյալ էլ. հասցեին ՝ armenia@info-korea.ru՝ նշելով անուն ազգանուն հայրանուն, կոնտակտային տվյալներ եւ աշխատանքի թեման:

Վիդեո (ոչ ավելի, քան 4 րոպե)

1. Բաժանորդագրվում եք Կորեական մշակույթի կենտրոնի յութուբյան ալիքին ՝ @kculturerus

2. Տեղադրում եք աշխատանքը ձեր անձնական յութուբյան ալիքում ՝ նշելով թեման, եւ ուղարկում եք վիդեոն կամ հղումը armenia@info-korea.ru էլ. հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, հայրանուն, կոնտակտային տվյալներ եւ թեմայի անվանումը

3. Վիդեոյի նկարագրությունում տեղադրում եք հետեւյալ հեշթեգը ՝
#корейскийкультурныйцентр#Кореяглазамиармян

Ստեղծագործական միտքը աշխատանքներում ողջունելի է:

Հարցերի դեպքում կարող եք գրել Կորեերենի եւ կորեական մշակույթի կենտրոնի ֆեյսբուքյան էջին


Հաջողություն բոլորին:


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին