×


«Երբեք չի ստացվի Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել. ճիշտը հայերի կողմում է»․ Թինա Կանդելակի

Ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի, լրագրող եւ պրոդյուսեր Թինա Կանդելակին եւս դատապարտել է Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան։ Նա խնդրին անդրադարձել է Տելեգրամի իր էջում, ինչպես նաեւ գրառման մասին տեղեկությամբ կիսվել է Ինստագրամի «Սթորի» բաժնում։

«Իմ երակներում, ինչպես գիտեք, նաեւ հայկական արյուն է հոսում։ Ես անտարբեր չեմ Հայաստանի եւ նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ժողովուրդ, որին բաժին են հասել մեծ փորձություններ, այդ թվում՝ Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանությունը:

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ներկայում ընթացող բախումներում կրկին մարդիկ են զոհվում։ Ռմբակոծություն, դիվերսիաներ, հրետակոծություն խոշոր տրամաչափի զենքերից։ Բաքվում ընթանում են հանրահավաքներ պատերազմի համար։ Հանո՛ւն պատերազմի։
Այստեղ, թվում է, ճիշտ ժամանակն է ասել, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց բոլորովին այդպես չէ։ Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն ժամանակ, երբ նրա գոյությունը վտանգված է եղել: Իսկ հակամարտությունը եւ սպանությունները հարկավոր է անմիջապես դադարեցնել։ Երկար դարերի ընթացքում կարելի էր վերջապես գիտակցել, որ երբեք չի ստացվի Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել։

Յուրաքանչյուր մարդ, որի երակներում գոնե մի փոքր հայկական արյուն կա, կկանգնի իր մեծ ու դժվարին պատմությամբ այս ժողովրդի պաշտպանությանը, որովհետեւ ճշմարտությունը հայ ժողովրդի կողմում է»,- գրել է նա։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
Լուսանկարը՝ Մաքսիմ Բլինովի

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին