Վարդավառն այս անգամ հայտնի պատճառով զանգվածային տոնախմբությամբ չանցավ, դե, իսկ Երեւանի կամերային թատրոնը տոնը նշանավորելու ինքնատիպ լուծում է գտել:
«Այս տարվա Վարդավառը տեղափոխվում է 2021 թվական, բայց չենք վշտանում: Մենք, ինչպես ամեն տարի, փորձել ենք մեր ձեւով ձեզ շնորհավորել եւ մի փոքր կտրել այս օրերի լարվածությունից», - նշել են կամերայինցիները:
Թեմատիկ ֆոտոշարքի հերոսները թատրոնի դերասաններն են՝ Անի Լուպեն, Մխիթար Ավետիսյանը, Լուիզա Ներսիսյանը, Սենիկ Բարսեղյանը, Նոննա Գրիգորյանը, Անդրանիկ Հարությունյանը, Վիկտորյա Սահակյանը եւ ուրիշներ, որոնց կտեսնեք լուսանկարներում:
«Թող, որ ջրի մաքուր ու թռիչքային շիթերը մաքրեն ու ետեւում թողնեն անցած օրերի լարվածությունն ու վիշտը: Միշտ լավագույնի ակնկալիքով՝ Կամերային թատրոն»՝ ահա այս տողերով էլ նրանք հրապարակել են լուսանկարները:
BRAVO.am
Լուսանկարները՝ Kalashyan Photography


×
6,241






