Կարանտինային պասիվ շրջանը սերիալային դերասաններից շատերն օգտագործել են արտաքինը փոփոխելու համար, իսկ ավելի հստակ՝ քթի պլաստիկ վիրահատության են դիմել: Նրանցից ոմանք սիրով համաձայնում են խոսել այդ մասին, նույնիսկ հրապարակում են իրենց լուսանկարները՝ դեռեւս վիրակապված, անգամ հիվանդանոցից: BRAVO.am-ն առանձնացրել է հայտնիների շրջանում ռինոպլաստիկայի ամենաթարմ օրինակները:
«Պատվից առավել» սերիալի դերասանուհի Էլեն Ազնավուրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ միայն արտաքին տեսքի փոփոխության համար երբեք նման քայլի չէր դիմի. «5 տարի է՝ սրտիս հետ կապված խնդիրներ ունեի, ոչ մի կերպ չէինք հասկանում պատճառը: Մոտ մեկ տարի առաջ իմացանք, որ շնչառությունից է»:
Վիրահատությունից առաջ եւ հետո (լուսանկարը՝ Էլեն Ազնավուրյանի արխիվից)
Էսթետիկ նկատառումներով քթի ձեւի փոփոխություն է արել նաեւ Հասմիկ Խոջյանը: Այդ մասին են վկայում դերասանուհու նոր լուսանկարները, որոնք նա վերջերս հրապարակել է սոցցանցային էջերում: Հասմիկը նախընտրում է չխոսել այդ մասին եւ մեկնաբանություն չտալ այս թեմայով:
Հասմիկ Խոջյանը՝ վիրահատությունից հետո
Երգիչ, սերիալային դերասան Գեւորգ Մկրտչյանը եւս վիրահատել է քիթը: Ընկերուհու՝ Իրինա Այվազյանի հետ լուսանկարում, որն օրերս է հրապարակել Ինստագրամի իր էջում, նա դեռ վիրակապով է:
Իրինա Այվազյանը եւ Գեւորգ Մկրտչյանը
Դիանա Մխիթարյանը «Անհասցե ծնվածները» սերիալի նկարահանումների ավարտից հետո հիվանդանոցից լուսանկարներ էր հրապարակել ինստագրամյան իր էջի Սթորի բաժնում՝ հետեւորդներին պատմելով, որ քթի պլաստիկ վիրահատություն է արել:
Դիանա Մխիթարյանը՝ վիրահատությունից հետո
BRAVO.am
Լուսանկարները՝ Ինստագրամից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: