×


Սցենարիստը պատկերել է «Սեքսը մեծ քաղաքում»-ի հերոսների կյանքը համավարակի օրերին

Ամերիկյան հայտնի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի համար անսովոր ու հետաքրքիր շարունակություն է առաջարկել լրագրող եւ սցենարիստ Դանա Շվարցը։ Վերջինիս խոսքով՝ ինքը ժամանակավորապես մնացել է առանց աշխատանքի եւ «խենթանում է»։ Հենց այդ պատճառով էլ նրան հետաքրքրել է, թե ինչպես կվարվեին «Սեքսը մեծ քաղաքում»-ի հերոսները համավարակի օրերին։

Շվարցը նկարագրել է յուրաքանչյուր հերոսուհու ճակատագիրը։ Քերին շարունակում է տառապել Միսթր Բիգի հետ անորոշ հարաբերությունների պատճառով։ Կորոնավիրուսն էլ ավելի շատ առիթներ է տալիս նրան կասկածելու։


Քերի. - Դու չե՞ս պատրաստվում դիմակ կրել։
Բիգ․ - Ի՞նչ։ Եթե պիտի մեռնեմ, ուրեմն կմեռնեմ։ Այդպիսին է կյանքը, անուշիկս։

Քերին գրում է․ «Հրաժարվելով դիմակ կրել՝ Բիգն ինձ ստիպեց մտածել այն դիմակների մասին, որոնք նա, այնուամենայնիվ, կրել է։ Ինչի՞ց էր նա վախենում։ Ես չէի կարող չհարցնել ինքս ինձ՝ կարող են արդյոք զգացմունքները լինել նույնքան վարակիչ, որքան COVID-19-ը»։

Շարլոտան սովորականի նման չափից շատ է անհանգստանում։ Նրա սպասուհին հազում է եւ դա բացատրում է ալերգիաներով: Շարլոտան դժվարանում է հավատալ նրան եւ սկսում է նրա հետեւից մաքրել, ախտահանել յուրաքանչյուր մակերես։

Միրանդայի անձնական կյանքը հրաշալի է ընթանում։ Նա հանդիպում է բրոդվեյցի քննադատի հետ, միայն թե մի խնդիր կա՝ կինը երբեք չի տեսել նրա դեմքի ստորին հատվածը։


Իսկ ահա Սամանտան միացել է մի հայտնի թրենդի։ Պատմելով իր նոր զուգընկերոջ մասին՝ նա կատակում է, որ նրա սեռական օրգանները տորթ են։ Այդպիսով Շվարցը հղում է անում այն ֆլեշմոբին, ըստ որի՝ թվիթերի օգտատերերը տորթ են հայտնաբերում ցանկացած առարկայի մեջ։ Այդ կատակը հայտնվել է այն բազմաթիվ տեսանյութերի արդյունքում, որոնցում տարբեր առարկաներ, պարզվում է, տորթ են՝ խաղալիքներ, կենցաղային տեխնիկա կամ զուգարանի թուղթ։

«Սեքսը մեծ քաղաքում»-ի հեղինակ Քենդես Բուշնելը պատասխանել է Շվարցի այս գրառմանը։ Շարունակությունը նրան դուր է եկել։

«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալը HBO հեռուստաընկերության եթերում ցուցադրվել է 1998-ից 2004 թվականներին։ Սյուժեի հիմքում գրող Քենդես Բուշնելի գիրքն է, որը պատմում է չորս ընկերուհու մասին՝ Քերիի, Միրանդայի, Սամանտայի եւ Շարլոտայի։ Հերոսուհիների կերպարները դարձել են կուլտային, իսկ սերիալը ստացել է 7 «Էմմի» մրցանակ, 8 «Ոսկե գլոբուս» եւ 11 «Screen Actors Guild Award»։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW