×


Քարդաշյանն արձագանքել է Քանյե Ուեսթի՝ բաժանվելու ցանկության մասին գրառմանը

Ռեփեր Քանյե Ուեսթի գրառումը Թվիթերում, թե արդեն երկու տարի ցանկանում է ամուսնալուծվել կնոջից, ով իրեն խանդի առիթ է տվել, թեեւ արդեն ջնջվել է, բայց մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:

Քանյեի հետեւորդներին անտարբեր չէր թողել նաեւ գրառման հետեւյալ հատվածը. «Նրանք (Քիմն ու Քրիսը) փորձել են երկու բժիշկների հետ գալ ինձ մոտ 50/51 կետով (այս կետով վտանգ ներկայացնող մարդիկ կարող են ուղարկվել հարկադիր ազատազրկման,-հեղ.)»։
 
Քիմ Քարդաշյանի արձագանքը չի ուշացել. նա խոսել է ամուսնու հոգեկան առողջության մասին:

«Շատերը գիտեն, որ Քանյեն ունի երկբեւեռ աֆեկտիվ խանգարում (բիպոլյար փսիխոզ): Յուրաքանչյուրն, ով ինչ-որ կերպ առնչվել է այս հիվանդությանը կամ ինքն է տառապում դրանով, գիտի, թե որքան բարդ ու ցավալի է այն: Ես երբեք չեմ հանրայնացրել այս թեման՝ Քանյեի եւ երեխաերիս անձնականի ու առողջության գաղտնիության իրավունքը հաշվի առնելով, բայց այսօր զգում եմ, որ պետք է մեկնաբանեմ այս ամենը:

Նրանք, ովքեր փոքր-ինչ ծանոթ են հոգեկան հիվանդություններին, գիտեն, որ այդ դեպքերում ընտանիքն անզոր է, իսկ ովքեր հեռու են այս փորձից, կարող են դատապարտել եւ չհասկանալ, որ անհատն ինքը պետք է ցանկություն ունենա օգնություն ստանալ, հակառակ դեպքում էական արդյունք չի լինի, որքան էլ  ընտանիքն ու ընկերները փորձեն»:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Հեռուստաաստղը նաեւ նշել է, որ Քանյեն փայլուն, բայց բարդ անձնավորություն է. լինել արտիստ, սեւամորթ տղամարդ, ով ապրում է նաեւ մոր ցավալի կորուստը. սրանք մեծ ճնշումներ են հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդու համար:

Սակայն նա ավելացրել է նաեւ, որ ովքեր Քանյեի հետ մտերիմ են, գիտեն՝ ինչ սիրտ ունի, հասկանում են, որ երբեմն նրա խոսքերը չեն համընկնում սեփական մտադրությունների հետ: Ամեն դեպքում Քիմը նշել է, որ փորձում է հասկանալ ամուսնուն:

«Մենք՝ որպես հասարակություն, մշտապես խոսում ենք հոգեկան առողջության խնդրի վերաբերյալ հանդուրժող լինելու մասին, սակայն այդ հանդուրժողականությունը եւ բարեխղճությունը պետք է ցուցաբերել հենց այն անհատի հանդեպ, ով ապրում է այդ խնդրով եւ ամենաշատն ունի դրա կարիքը: Ես անկեղծորեն խնդրում եմ, որ ԶԼՄ-ները եւ հասարակությունը կարեկցանք ցուցաբերեն. դա իսկապես անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք անցնել այս ամեի միջով: Շնորհակալ եմ նրանց, ովքեր մտահոգված են Քանյեի առողջությամբ. շնորհակալ եմ փոխըմբռնման համար»,- Ինստագրամի Սթորի բաժնում իր գրառումը եզրափակել է հեռուստաաստղը:

Պատրաստեց Էլեն Աղաջանյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW