×


«Ամեն վեճից հետո փոշմանում եմ, որ ամուսնացել եմ։)».Վահեի եւ Էմմայի ընտանիքը 1 տարեկան է

Էմմա Շաբոյանը եւ Վահե Մկրտչյանը 2019-ի ամռանը ամուսնացան: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ամփոփել է ընտանեկան կյանքի մեկ տարին՝ խոսելով հաղթահարած դժվարությունների եւ փոշմանելու պատճառների մասին։

Տոնական օրն ամուսինները սկսել են միմյանց շնորհավորելով.«Առավոտ շուտ գրկեցինք ու համբուրեցինք իրար։ Որոշել ենք առիթից օգտվել ու գնալ Ջերմուկ՝ հանգստանալու։ Հարսանիքի օրն էլ հաճախ ենք հիշում, բայց ավելի տպավորիչ էր մեր մեղրամիսը. հագեցած օրեր ենք անցկացրել»,- պատմել է Էմման։

Էմմա Շաբոյանը եւ Վահե Մկրտչյանը


Ասում է՝ համատեղ կյանքի բարդ տարին հաղթահարել են.«Չեմ ստի, շատերի պես մենք էլ մի շարք դժվարությունների միջով ենք անցել։ Փորձում էինք հարմարվել իրար. պահանջելու եւ սպասելիքներն արդարացնելու շրջան էր, աստիճանաբար հասկացանք, որ պետք է միմյանց ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք։ Մեր երազելի ընտանիքին հասնելու համար դեռ էլի աշխատելու, ինքներս մեզ շտկելու տեղեր ունենք»։

Դերասանուհին խոստովանել է, որ Վահեն բծախնդիր ամուսին է.«Միասին ապրելը բարդ գործ է, առավել եւս, երբ հասուն ու կայացած եք, այլ դաստիարակությամբ եւ սովորույթներով մեծացած։ Բայց երբ կա սեր, բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, աստիճանաբար ընտելանում ես կողակցիդ։ Վահեն բավական բծախնդիր ամուսին է. հագուստի, ուտելիքի, տան մաքրության հարցերում մի շարք սկզբունքներ ունի։ Նույնիսկ սպասքն ու ուտելիքի համը պետք է իր ցանկությամբ լինեն, իրերն՝ իրենց տեղերում։ Չեմ ժխտի՝ երբեմն օգնում է։ Ինձ լավ տնային տնտեսուհի չեմ համարում, կարծում եմ՝ դա ինձ հետ ոչ մի կապ չունի, բայց ամուսինս հակառակն է պնդում, երեւի ոգեւորում է, չգիտեմ»։

Էմմա Շաբոյանը եւ Վահե Մկրտչյանը


Կուզեր հիշաչար չլինել.«Վիճելը մեր սիրելի զբաղմունքներից է: Երկուսս էլ իրար շատ նման ենք՝ տաքարյուն։ Հիմնականում մանրուքների համար ենք կռվում, մեծ խնդիրների համար էլ ժամանակ չի մնում։ Առանց կռիվների անհետաքրքիր կլիներ, առողջ հարաբերություններում կա երկխոսություն, երբ դա բացակայի մեր կյաքից, ուրեմն մեր հարաբերություններն ավարտված են։ Հաշտեցման առաջին քայլը գրեթե միշտ Վահեն է անում։ Շատ հիշաչար եմ, ամեն չնչին վեճի ժամանակ փոշմանում եմ, որ ամուսնացել եմ(ծիծաղում է,-հեղ․)»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմմա Շաբոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW