Երիտասարդ դերասանուհի Արուսիկ Գրիգորյանը ամառային նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Առիթն օգտագործելով՝ հետաքրքրվել ենք՝ ինչպես է անցնում առօրյան եւ ապագայի ինչ ծրագրեր ունի:
«Կարանտինն անցկացրել եմ տանը. ընթերցանությամբ եմ զբաղվել, յոգայով, նաեւ ֆիլմեր եմ դիտել, ամրապնդել լեզուների իմացությունս, կարգի եմ բերել մտքերս եւ, առհասարակ, ինձ»,-նշել է դերասանուհին:
Արուսիկ Գրիգորյանը
Քանի որ թատրոններն անորոշ ժամանակով փակ են, Արուսիկը չի աշխատում. «Այսքան մեծ դադարը դերասաններին սպանում է ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, բայց վերջին շրջանում փոքր քայլեր ենք կատարում՝ վերսկսելով փորձերը փոքր խմբերով եւ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Հուսանք՝ շուտ կհաղթահարենք այս իրավիճակը եւ նորից կվերադառնանք մեր բնականոն կյանքին»:
Արուսիկ Գրիգորյանը
«Բացիր աչքերդ» սերիալից հետո, ինչպես դերասանուհին է պատմել, նկարահանվել է կարճ հեռուստանովելներում.«Եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ, քանի որ չեմ ցանկանում ներգրավվել երկարաժամկետ նախագծերում: Սերիալն ինձ հոգեհարազատ չէ այնքանով, որ չեմ ցանկանում տեւական ժամանակ ինձ տեսնել եթերում եւ սպառվել որպես դերասանուհի: Եթե աշխատում է ստեղծագործական եւ տեխնիկական պրոֆեսիոնալ թիմ, արժե նույնիսկ տարիներ նկարահանվել, բայց, ցավոք, այստեղ նման մոտեցումը տարածված չէ: Որպես դերասանուհի՝ ինձ լավ եմ զգում ե՛ւ թատրոնում, ե՛ւ կինոյում: Չեմ ցանկանա ժամանակից առաջ ընկնել, բայց կուզեմ մինչեւ կյանքիս վերջ աշխատել որպես դերասանուհի՝ լինելով ե՛ւ բեմում, ե՛ւ էկրանին: Երազանք է»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ավետ Ավագյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: