×


«Ուզում եմ սիրտս զբաղեցնել»․ Անդո Ղազարյանի կարանտինային 28-ամյակը

Անդրանիկ Ղազարյանը դարձել է 28 տարեկան։ Սերիալային դերասանը BRAVO.am-ին ասել է, որ մտերիմների անվտանգությունն ապահովելու համար խնջույք չի կազմակերպել։

«Առաջինը մտերիմ ընկերս՝ Սեւակն է շնորհավորել. մեր տանն էր, անընդհատ ժամացույցին էր նայում, որ չուշացնի։ Նրանից հետո ընտանիքիս անդամներն են շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել։ Կարեւորելով մտերիմներիս առողջությունը՝ հավաքույթ չեմ կազմակերպել։ Չնայած դրան՝ շատ հաճելի անակնակալներ եւ նվերներ եմ ստացել»,-պատմել է Անդրանիկը։

Առանձնացրել է զորամասային 24-ամյակը.«Սիրում եմ ծննդյանս օրն ու փորձում եմ որեւէ կերպ նշել, մեծ հավաքույթների կողմնակից էլ եմ։ Չորս տարի առաջ բանակում շատ հիշարժան օր ունեցա»։

Անդրանիկ Ղազարյանը


Երազանքների մասին նախընտրում է լռել.«Ասում են՝ պետք է չբարձրաձայնես, որ շուտ իրականանա։ Անձնական կյանքում էլ հետաքրքիր շրջան է. սիրտս դեռ ազատ է, բայց ուզում եմ զբաղեցնել այն, Աստված առաջ, տեսնենք՝ ինչպես կստացվի»։

Պատրաստվում է որպես երգիչ ներկայանալ.«Առաջին մասնագիտությամբ դրամատիկ տենոր եմ ու շուտով նորություններով կներկայանամ։ Այժմ հեղինակային նոր երգի վրա եմ աշխատում, որը նաեւ տեսահոլովակ կունենա»,- եզրափակել է նա։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անդրանիկ Ղազարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին