×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հուլիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հուլիս
ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Արփի Գաբրիելյան՝ 63 հիշատակում

•Միհրան Ծառուկյան՝ 51 հիշատակում

• Մկրտիչ Արզումանյան՝ 38 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Այս անգամ վարկանիշային ցուցակում առաջատար են Արփի Գաբրիելյան եւ Միհրան Ծառուկյան զույգը: Հուլիսի 4-ին ծնվել է զույգի առաջնեկը: Նրանք որդի են ունեցել, որին անվանակոչել են Ռոբերտ:


Երջանիկ ծնողները լուսանկարներ են հրապարակել նորածնի հետ՝ «Ծառուկյան Ռոբերտ Միհրանի, 04.07. 2020» եւ «Իմ տղա... Աստծո պարգեւ... Քեզ երկա՜ր էի սպասել» գրառումներով, որին հաջորդել են մտերիմների եւ երկրպագուների շնորհավորանքներն ու ջերմ մաղթանքները:

Արփի Գաբրիելյանը նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում՝ նշելով, որ սա իր առաջին ֆոտոշարքն է հղիությունից հետո:


Մկրտիչ Արզումանյանը հերթական անգամ առաջատար եռյակում է՝ շնորհիվ հումորային եւ յուրօրինակ լուսանկարների, որոնք ուղեկցվում են հետաքրքիր մեկնաբանություններով.«Մտքերդ՝ հեքսոգեն, նայվածքդ՝ ռենտգեն...», «Ի՞նչ տեսք ունի դերասանը 4 ամիս ներկայացում չխաղալուց հետո»:


Սահմանային լարված օրերին Մկրտիչը կոչ է արել հետեւորդներին, ովքեր լավ են տիրապետում անգլերեն/ռուսերեն լեզուներին, բացել կամ ակտիվացնել Twitter հաշիվներ եւ տարածել Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին ինֆորմացիան անգլերեն եւ ռուսերեն լեզուներով՝ նշելով #Armenia #Azerbaijan #StopAggressions #StopAzerbaijan #StopAliyev հեշթեգերը:

«Կարեւոր։ Պահենք մեր դիրքերը նաեւ թվային հարթակներում»,-նշել է դերասանը:

BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport