Դերասան-երգիչ Գոռ Հակոբյանը պատմել է զվարճալի մի միջադեպի մասին, որի «գլխավոր դերակատարներն» իր որդիներն են:
«Էսօր տանը չեմ եղել, տղեքս իրենց ընկերոջ հետ կիթառը վերցրել, ցիլոները դրել, մամային ասել են, որ գնում են փող աշխատելու: Դե, մաման, բնականաբար, լուրջ չի վերաբերվել՝ մտածելով՝ երեխա են, խաղում են: Ուրեմն էս «հերոսները» գնացել են մեր տան հետնամաս, մեքենաներ են կանգնացրել, վարորդների համար երգել ու փող են հավաքել: 1070 դրամով եկել են տուն:
Գոռ Հակոբյանի որդիները
Ասում ենք՝ չի կարելի, ասում են՝ բա պապան ինչի՞ էր «Ֆուլ Երեւան»-ում երգում փողոցում ու փող հավաքում:
Հիմա ասածս ինչ է՝ փող տված բոլոր վարորդներին խնդրում եմ՝ դիմեն ինձ, որպեսզի գումարները վերադարձնեմ»,-գրել է Գոռը:
BRAVO.am
Լուսանկարները՝ Գոռ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


×
11,506






