Դերասան Բեն Ավետիսյանը եւ Դիանա Տոնոյանը համատեղ կյանքի ծրագրեր են կազմում: Դիմահարդարը BRAVO.am-ին է տրամադրել իրենց նոր ֆոտոշարքը՝ խոսելով նշանադրությունն ու պսակադրությունը հետաձգելու պատճառի մասին։
«Չորս տարի է՝ ընկերություն ենք անում, ու ոչ մի կերպ չէինք կարողանում ժամանակ հատկացնել համատեղ ֆոտոշարք իրականացնելուն։ Օրեր առաջ Բենին ասացի, որ այլեւս չենք կարող հետաձգել, վաղը եւեթ գնալու ենք նկարահանման։ Մեր ընկերներից լուսանկարիչ Սոնա Հակոբյանի հետ պայմանավորվեցի, շատ արագ ընտրեցինք հագուստներն ու գնացինք։ Հիանալի մթնոլորտում ենք աշխատել. կարճ ժամանակում կարողացանք շատ սիրուն լուսանկարներ ստանալ։ Այնքան գոհ ենք արդյունքից, որ լուսանկարներ հրապարակելու համար վիճում ենք. Բենն ուզում է առաջինն ինքը հրապարակի սոցցանցային իր էջերում (ծիծաղում է,-հեղ․)»,- պատմել է Դիանան։
Դիանա Տոնոյանը եւ Բեն Ավետիսյանը
Զույգը մտադիր է հարաբերություններն օրինականացնել.«Տարեսկզբին, երբ Բենն ԱՄՆ-ից վերադարձավ, ուզում էինք նշանվել, ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, հետո էլ արտակարգ դրություն հայտարարվեց: Մեծ նշանդրեքի մասին ենք մտածում, եւ եթե արտակարգ դրությունը կրկին երկարաձգվի, ստիպված փոքրաթիվ կազմով կիրականացնենք մեր ցանկությունը։ Եթե խանգարող ոչ մի հանգամանք ի հայտ չգա, այս տարի նաեւ կամուսնանաք»,- նշել է նա։
Դիանա Տոնոյանը եւ Բեն Ավետիսյանը
Աշխատանքային զբաղվածության պատճառով արձակուրդը հետաձգել են.«Միայն վերջերս սկսել ենք երեւանյան երեկոները վայելել. զբոսնում ենք, հաճելի եւ ուրախ ժամանակ անցկացնում: Այս ընթացքում նույնիսկ քաղաքից դուրս չենք գնացել»,- եզրափակել է Դիանան։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոնա Հակոբյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: