×


«Երկու ամսից ավել է, ինչ միասին ենք»․ Լիլի Ավագյանն ընտրյալ ունի

Ամերիկաբնակ հաղորդավարուհի, պրոդյուսեր Լիլի Ավագյանն օրեր առաջ սոցցանցային իր էջերում փոխել է կարգավիճակը՝ նշելով, որ հարաբերությունների մեջ է։ BRAVO.am-ին հաղորդավարուհին ասել է, որ երկու ամիս է, ինչ սիրտը զբաղված է։

«Դեռ չեմ ցանկանա բացահայտել սիրելիիս ով լինելը, իր ողջ բնույթով նորարարության նվիրյալ է, ստեղծարար ձեռներեց: Ծանոթացել ենք շատ պատահաբար, 4 ամիս առաջ՝ աշխատանքի բերումով։ Անկեղծ ասած՝ բացարձակ պատկերացում ու ակնկալիք չունեի, որ նման ընթացք կունենան մեր հարաբերությունները: Երկու ամսից ավել է, ինչ միասին ենք, չնայած ինձ մի ամբողջ կյանք է թվում»,- պատմել է նա։

Լիլի Ավագյանը


Չի ծրագրում հետագա անելիքները․ «Կյանքն իր անակնկալներն ինքնաբերաբար մատուցում է: Առհասարակ՝ իմ կյանքի ժանրն իմպրովիզն է: Ժամանակը ցույց կտա, երբ ինչ ընթացք կստանան մեր հարեբերությունները։ Երբ մենք ծանոթացանք, աշխարհն արդեն վերափոխվել էր, չգիտեմ՝ նախորդ աշխարհի իմ աշխույժ կենսակերպին ո՞նց կվերաբերվեր ընկերս, կարող եմ ենթադրել, որ ադեկվատ, հաշվի առնելով իր չափազանց կայացած ու հաստատակամ տեսակը»,- նշել է Լիլին։

Խոսել ենք նաեւ պանդեմիայի պատճառով փոխված առօրյայից․ «Եթե անկեղծ, անհասկանալի հարմարվել եմ այս վիճակին: Միակ գերխնդիրը չճամփորդելն է, որն իմ ամենասիրելի զբաղմունքն է: Ես տարվա կտրվածքով 5-6 անգամ ինքնաթիռ եմ նստում, ու դա թերևս միակ երևույթն է, որի բացը լրացնել չի լինում, ոչնչով փոխարինել չեմ կարողանում»,-ասել է նա:

Լիլի Ավագյանը


Աշխատանքային կյանքը պասիվ շրջանում է․ «Պրոդյուսերական աշխատանքներս լրիվ չեղարկվեցին: Ծրագրել էի Գոռ Սուջյանի «Project LA» համերգը, որ չեղյալ հայտարարվեց, նախատեսված էր «Save միլիոն» ներկայացման Լոս Անջելեսյան հյուրախաղերը, եւ այլ մշակութային հետաքրքիր գործեր, մեկ էլ հանկարծ աշխարհն այլ կերպարանք ընդունեց։ Շարունակում եմ գործունեությունս որպես PR-մարքեթինգի մասնագետ, բայց, իհարկե, առօրյաս համեմող մշակութային գործունեության պակասը շատ եմ զգում»,- եզրափակել է հաղորդավարուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլի Ավագյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW