×


«Ասում են՝ Մարիամին է նման:)». Տիգրան Մնացականյանը՝ նորածին որդու մասին

Bravo.amպատմել է, որ երեկ լույս աշխարհ է եկել Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի առաջնեկը։ Մեզ հետ զրույցում դերասանն ասել է, որ կինն ու փոքրիկը իրենց լավ են զգում։

Մարիամն ամուսնուն արու զավակ է պարգեւել. Մարկ անունը ստացած փոքրիկը ծնվել է 2,9 կգ քաշով եւ 48սմ հասակով։ «Տեսել եմ միայն տեսազանգի միջոցով, քանի որ կարանտին է», - մեզ հետ զրույցում ասել է Տիգրանը եւ պատմել զգացողությունների մասին. «Զգացողություններս դժվար է բառերով փոխանցել: Եվ երջանկություն, եւ անհանգստություն, եւ հուզմունք... Մի խոսքով, զգացմունքների մի ամբողջ փունջ: Իսկ ինչ վերաբերում է հասուն տարիքում հայրանալուն, ապա իմ դեպքում տարբերություն չկա»։

Հետաքրքրվել ենք նաեւ, թե ում է նման նորածին տղան. «Ասում են՝ Մարիամին է նման։)» ։

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին