Քնարիկ Զաքարյանն իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով։ Դերասանուհին Երեւանի Սարյան փողոցում իրականացրած ֆոտոշարքն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին՝ վերհիշելով նաեւ իր առաջին ֆոտոնկարահանումը։
Քնարիկ Զաքարյանը
«Վաղուց թարմ եւ գեղեցիկ լուսանկարներ չունեի։ Այս շարքն իրականացրել եմ սոցցանցային էջերս նոր լուսանկարներով թարմացնելու եւ ավելի շատ հետեւորդներ ընդգրկելու համար։ Ֆոտոշարքի ոճի, հագուստների ընտրության հարցում համագործակցել եմ «Style by Gaya»-ի հետ։ Լուսանկարների հեղինակը Կարեն Դավթյանն է։ Շատ սեղծագործական, ջերմ ու հաճելի մթնոլորտում ենք աշխատել։ Երկուսի հետ էլ առաջին համագործակցությունն էր, բայց վստահ եմ՝ ոչ վերջին»,-պատմել է նա։
Միայն դրական կարծքիներ է լսել․ «Մեծ թվով հավանությունների են արժանանում լուսնակարները։ Ամուսնուս էլ արդյունքը դուր է եկել։
Նախկինում սոցցնացային էջերում շատ պասիվ էի, բայց հասկացա, որ մարդիկ շատ ավելին են պահանջում, քո հայտնիությունը պահպանելու համար պետք է անընդմեջ կապի լինես, այժմ փորձում եմ ավելի ակտիվ լինել ու պարբերաբար հրապարակումներով եմ հաnդես գալիս»։
Քնարիկ Զաքարյանը
«4 տարբերակ» խմբի նախկին եգչուհին վերհիշել է նաեւ իր առաջին լուսանկարահանումը․ «Այն ժամանակ մեր խումբը նոր-նոր էր սկում իր աշխատանքները։ Ամսագրում էինք տպագրվել ու այդ նկարներով այնքան հայտնիություն ձեռք բերեցինք, որ կարողացանք մեր տեսահոլովակի նկարահանման համար գումար ձեռք բերել։ Մեզ հաջողություն բերեց այդ շարքը»,- հիշել է Քնարիկը։
Խոսել ենք նաեւ համավարակի պատճառով փոխված առօրյայից․ «Արտակարգ դրության առաջին ամիսը սթրեսային էր ինձ համար, մեծ դժվարությամբ էի հաղթահարում անգործությունը, հետո օրս լցրեց իմ ինստագրամյան «Բլից շոուն»։ Հիմա ամեն բան ավելի հեշտ է, թատրոնում նոր ներկայացման փորձերն ենք սկել, չնայած չգիտենք, թե պրեմիերան երբ կլինի»,- եզրափակել է դերասանուհին։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: