×


«Եթե աղջիկ ունենանք, ինձ հորանց տուն է ուղարկելու:)». Մարինա Գրեգ

Մարինա Գրեգի եւ Ռոբերտ Ճանճապանյանի ընտանիքը մեկ տարեկան է: Թե ինչպիսի համատեղ կյանք ունեն, ինչպես են կարողանում հաղթահարել դժվարությունները եւ ոչ միայն, Մարինան պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Իրականում մեկ տարին մի ակնթարթ է թվում, բայց եւ տպավորություն է, թե միշտ միասին ենք եղել:) Օրը սկսվեց ծաղիկներով, իսկ խոստովանությունն ու ջերմ զրույցները գինու բաժակի շուրջ շարունակվեցին: Անակնկալ էին մատուցել նաեւ մեր լավ ընկերները, ովքեր մեր հարսանիքի քավորն ու քավորկինն են, եւ մեր հարազատները»,-պատմել է հաղորդավարուհին:

Մարինա Գրեգը եւ Ռոբերտ Ճանճապանյանը


Խոսելով ձեռքբերումների մասին, նա ասել է. «Ամենակարեւոր ձեռքբերումը մեր նորաստեղծ ընտանիքն է: Կարող եմ երկուսիս փոխարեն ասել՝ մենք չէինք պատկերացնում, թե որպես ընտանիք ինչպիսին կլինենք, հաճախ սպասումներն ու իրականությունը տարբեր են, մեր դեպքում ճիշտ հակառակն էր. հենց սկզբից կարծես շատ կազմակերպված, պատրաստված մտանք նոր կյանք՝ մենք էլ մեզ վրա զարմացած, որ այդքան հարթ ու առանց ավելորդ լարվածության էր սկիզբը: Այսօր ես շատ հպարտ կարող եմ ասել, որ մենք կարողացանք եւ ընտիր գլուխ ենք հանում»:

Չի ժխտում, դժվարություններ եւս ունեցել են: «Դժվարությունը դրսեւորվում է տարբեր բնավորություն ունենալու մեջ, որոնք հատուկ են տղամարդկանց եւ կանանց: Իմ դեպքում արթնանում է աղջկական «ոչ մի բան չի եղել»-ը ( աղջիկները կհասկական:) Ռոբը՝ հակառակը, սիրում է տեղում լուծել խնդիրը: Միակ տարաձայնությունը մինչ օրս դա է, եւ պետք է խոստովանեմ, որ այդ առումով ամուսնուցս սովորելու բան ունեմ՝ լինել ուղիղ եւ տեղում լուծել հարցը, չնայած աղջիկներս այդպիսին ենք, ինչ արած:) Ամուսինս թույլ չի տալիս բանը հասցնել ճգնաժամին:)»,- նշել է Մարինան:

Մարինա Գրեգը եւ Ռոբերտ Ճանճապանյանը


Ընտանիքի համալրման մասին զույգը եւս մտածում է. «Ամուսինս խոստացել է, որ, եթե աղջիկ ունենանք, ինձ հորանց տուն է ուղարկելու, ես էլ խոստացել եմ, որ 3 աղջիկ է ունենալու: Դա, իհարկե, կատակ է (հատուկ հայհոյանք գրող կանանց համար նշեմ:): Իրականում, նա կարծում է, որ աղջիկ երեխան դառնում է հոր թուլությունը, եւ երբ աղջիկ երեխա է տեսնում, անտարբեր չի անցնում: Ինչպես ասում են՝ բայց մի վախնաք, առաջ Աստված»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարինա Գրեգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW