×


«Ուզում էինք` երեխան մեր նոր տանը ծնվեր»․ Գոռ Մարտիրոսյանը երկորդ անգամ հայր կդառնա

«Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ու սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի դուստրը՝ Սյուզաննան աշնանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ BRAVO.am-ը դերասանի կնոջ հետ զրուցել է ինչպես ապագա փոքրիկի, այնպես էլ նոր առանձնատուն տեղափոխվելու մասին։

«Հղիությանս մասին իմացել եմ Սուրբ Ծննդյան օրը, երկուսս էլ անսահման երջանիկ էինք, շատ էինք սպասում։ Երեխայի սեռը որոշել ենք պարզել, կարեւորում ենք նրա առողջ լույս աշխարհ գալը»,- պատմել է Սյուզաննան։

Գոռ Մարտիրոսյանը եւ Սյուզաննա Միլիտոսյանը


Զույգի ավագ որդին՝ Վարդանը նույնպես անհամբերությամբ է սպասում տան նոր անդամին․ «Մոտենում է փորիկիս, խոսում փոքրիկի հետ։ Ասում է՝ ինքն է օրօրելու, սիրելու է եւ պաշտպանի, լավ է՝ հոգեբանորեն պատրաստ է»։

Փոքրիկը ծնվելու է սեպտեմբերի առաջին կեսին․ «Երեխայի համար անհրաժեշտ իրերն արդեն պատրաստ են, ամեն ինչ ընտրել ենք Գոռի ու Վարդանի` տղայիս հետ: Քանի որ մենակ ենք ապրում՝ հիմնականում մենք ենք զբաղվելու երեխաների խնամքով, բայց երկուսիս մամաներն էլ անհրաժեշտության դեպքում մեր կողքին են։ Գոռը շատ է օգնում ինձ։ Միշտ ասում եմ՝ Գոռի նմանը չի ծնվել, ու ես ամենաերջանիկն  եմ, որ ունեմ իրեն, նա աշխարհի ամենաբարի, ամենահոգատար, համբերատար, ուշադիր հայրն ու ամուսինն է։ Յուրաքանչյուր կին կերազեր կողքին Գոռի նման ամուսին ունենալ»,- խոստովանել է դերասանի կինը:

Գոռ Մարտիրոսյանը եւ Սյուզաննա Միլիտոսյանը


Ամուսինները նոր առանձնատուն են տեղափոխվել․ «Այս տարի մենք զբաղված էինք մեր նոր առանձնատան կառուցմամբ, վերանորոգմամբ եւ չենք հասցրել վայելել ամառը։ Ուզում էինք վերջացնել տան աշխատանքները, որպեսզի երեխան ծնվի նոր տանը եւ, փառք Աստծո, հասցրեցինք լիովին վերջացնել ու տեղափոխվել»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ ամուսինների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW