×


Սիրանուշ Լազյան. «Ցնցման հետեւանքով մարդաշատ վայրերի աղմուկն ազդում էր ինձ վրա»

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Սիրանուշ Լազյանը օրերս նկարահանվել է կարճամետրաժ նոր ֆիլմում: Թե ինչ հետաքրքիր համագործակցություն է ունեցել, ինչ դերով է հանդես գալիս, մինչ առաջարկը ստանալն ինչ դեպք է պատահել իր հետ, նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Առաջարկը ստացել եմ Մարինկա Կիրակոսյանից, նա ոչ միայն սցենարի հեղինակն է, այլեւ ռեժիսորը: Սելեկտիվ աբորտի՝ սեռով պայմանավորված հղիության ընդատման թեմայով կարճամետրաժ ֆիլմ է»,- նշել է դերասանուհին:

Ֆիլմի նկարահանումներին


«Սպասվածը» կոչվող ֆիլմում Սիրանուշի խաղընկերներն են Մինաս Ասրյանը եւ Ռոզի Ասլանյանը: «Սցենարը կարդալուց հետո անմիջապես համաձայնել եմ, որովհետեւ նման դեր չեմ ունեցել: Մի փոքր դժվար է խաղալ իրավաբան կնոջ ուժեղ կերպար, ով աշխատանքի մեջ միշտ հաղթում է, իսկ ընտանիքում… Ամեն դեպքում նա սիրում է, բայց չի ընդունում ամուսնու՝ երեխա ունենալու սեռով պայմանավորված որոշումները: Նրանք սպասում են իրենց երկրորդ աղջկան: Մի խոսքով, այս թեման դեռ շարունակում է մեր երկրում քննարկվել, ինչն ինձ եւս հուզում է»,- պատմել է Սիրանուշը:

Ֆիլմի նկարահանումներին


Նրա հետ խոսել ենք նաեւ վերջերս տեղի ունեցած դեպքի մասին. «Մինչ առաջարկ ստանալն ինձ հետ դեպք էր պատահել, որի հետեւանքով հնարավոր էր՝ ֆիզիկապես լուրջ վնասվածքներ ստանայի: Բայց ես միշտ ասում եմ, որ Աստված ինձ այնքան է սիրում, որ փորձություններ է տալիս, եւ ես պատվով հաղթահարում եմ դրանք: Փառք Աստծո՝ հավերժական կոտրվածքներ չեմ ստացել, բայց լուրջ սթրես եմ տարել: Դրանից հետո մտածում էի նույնիսկ թողնել արվեստը: Ցնցման հետեւանքով մարդաշատ վայրերի աղմուկն ազդում էր ինձ վրա, մտածում էի՝ գուցե չկարողանամ դուրս գալ այդ իրավիճակից: Այս առաջարկը ստանալիս դեռ բուժման մեջ էի, ինձ համար հաղթահարման աղբյուր դարձավ: Այս ֆիլմն ու ծանր դերը խաղալը բարդ էր եւ ստիպեց ինձ դուրս գալ սթրեսից: Եթե աշխատանքային առաջարկ չունենայի այս ընթացքում, գուցե բավականին երկար մնայի ընկճախտի մեջ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկրաները՝ Վահան Ազիբեկյանի




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW