Հոբբին բիզնես ու կյանքի կոչում դարձնելն արվեստ է, որ տրված է ընտրյալներին։ Հոդվածի հերոսն է Lumen Photography լուսանկարչական ստուդիայի հիմնադիր Արթուր Լյումենը, ով միացել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության հետ համատեղ մեկնարկած «Աշխատող ԳործON» ծրագրին։ Ծրագրի նպատակն է օգնել կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին՝ ՀՀ լավագույն ընկերությունների կողմից մասնագիտական դասընթացների, պրակտիկայի կամ աշխատանքի առաջարկների միջոցով։ Այն մասին՝ որն է լինելու Լյումենի ներդրումը, կխոսենք ստորեւ։
Աշխարհը՝ օբյեկտիվի միջով
Ժամանակակից լուսանկարահանումը մաքրել-անցել է իրականի ու մտացածինի սահմանները՝ դառնալով իսկական արվեստ։ Շուրջ 11 տարի Արթուր Գեւորգյանը նվիրել է լուսանկարչությունը որակական նոր մակարդակի բարձրացնելուն եւ հայ ու օտարերկրյա արկածախնդիրների կյանքի ամենանվիրական պահերն անմոռանալի դարձնելուն։ Այսօր Լյումեն ստուդիան աշխատել ու տժժալ սիրող նորարար մասնագետների մի ամբողջ ընտանիք է, որ ներդնում է իր ողջ սերը՝ կյանքի լավագույն ակնթարթները լուսանկարներով հավերժացնելիս։
Օգնելով կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին
Լուսանկարչությամբ զբաղվել սիրող այն սկսնակներին, ովքեր ցանկանում են մասնագիտանալ սիրելի գործում, հաստատ կհետաքրքրի Արթուրի վարպետաց դասը։ «Աշխատող ԳործON» ծրագրի շրջանակում Արթուր Լյումենը հեղինակելու է «Լուսանկարչության գաղտնիքները, եւ ինչպես կարճ ժամանակում հասնել արդյունքի» դասընթացը, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։
«Վեբինարի ընթացքում կպատմեմ իմ փորձի մասին, թե ինչպես ես հասա հաջողության եւ ինչպես վաճառեցի իմ ծառայությունը Հայաստանից դուրս: Խորհուրդներ կտամ սկսնակներին», - նշում է Արթուրը։
Սա դեռ ամենը չէ։ «Աշխատող ԳործON» նախագծին դիմած 10 սկսնակ լուսանկարիչներ Արթուրի կողմից պրակտիկ դասընթացներ կստանան ու կսովորեն գրագետ լուսանկարչության հիմունքները։ Մասնակցելու համար բավարար է անցնել հղումով՝ սեղմելով այստեղ։
BRAVO.am
Լուսանկարները՝ Լյումեն ստուդիայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: