Օգոստոսն Արամեի եւ Աննա Թովմասյանի համար իրենց ընտանիքի կազմավորման ամիսն է: Երգիչն ինստագրամյան իր էջում կնոջ հետ ջերմ գրկախառնության լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ արդեն 7 տարի է՝ ամուսիններ են:
Պսակադրության արարողությունը, սակայն, զույգն ավելի ուշ էր իրականացրել՝ 2016 թվականի օգոստոսի 10-ին՝ Սաղմոսավանքում:
Աննա Թովմասյանը եւ Արամեն
Այդ առիթով եւս Արամեն գրառում է կատարել.«Այսօր մենք գնացինք հայ առաքելական եկեղեցի, ստացանք Աստծո օրհնությունը եւ մեր կյանքն ամբողջովին փոխվեց: Շնորհակալ եմ Աստծուն՝ իմ գեղեցիկ ընտանիքի համար, իմ հրաշք բալիկների համար եւ քեզ՝ սերս, որ պարգեւել ես ինձ նրանց: Ես ձեզ անասելի շատ սիրում եմ եւ ամեն ինչ կանեմ, որ դուք միշտ ժպտաք: Շնորհավո՜ր մեր օրը»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: