×


Ինչ հագնել այս աշնանը՝ նորաձեւ լինելու համար

Զգեստապահարանն առաջիկա ամիսներին կարելի է համալրել թարմ ու հետաքրքիր իրերով: Չեզոք գույների համադրություններից մինչեւ պայծառ երանգների բազմազանություն. բոլորն էլ իրենց ճաշակին համապատասխան ինչ-որ բան կգտնեն: BRAVO.am-ն առանձնացրել է 2020-ի աշնան թրենդները. պատրաստ եղեք դրանցից մի քանիսը տեսնել ամենուր, որտեղ կլինեք:):


Վառ  կոստյումներ

Գրասենյակում աշխատելուց մինչեւ ձեր ընկերների հետ սրճելու գնալիս կրեք վառ կոստյումներ: Դրանք ավելի պայծառ կդարձնեն ձեր յուրաքանչյուր օրը: Ավանդական գույների փոխարեն փորձեք ավելի տաք երանգներ, օրինակ՝ կապույտ կամ կարմիր: Գտեք այն գույները, որոնք համապատասխանում են ձեր մաշկին: Այս կերպարին կարող եք ավելացնել նաեւ հետաքրքիր աքսեսուարներ՝ կլատչ եւ թրենդային կրունկներ: Նման համադրություններն այլընտրանքային տարբերակ կլինեն եւ թույլ կտան տարբերվել:


Արհեստական կաշվից շագանակագույն բաճկոններ

Արհեստական կաշվից վերնազգեստները խոր աշնանային ամիսների համար դասական եւ հրաշալի տարբերակ են եւ  այս տարի շարունակում են լինել գերժամանակակից: Դրանք կարող եք կրել տաբատով կամ կարճ փեշով, նույնիսկ կարող եք կապել իրանը եւ ստեղծել հագուստ: Այս բաճկոնների հետ կատարյալ համադրվում են սեւը, մոխրագույնը կամ կապույտը:


Ամբողջությամբ բնական երանգներ

Այս համադրությունն անցած մի քանի տարիների ամենատարածված միտումներից է եւ նորաձեւությունում կլինի դեռ երկար ժամանակ: Մոնոխրոմային եւ չեզոք գույնի հանդերձանքները բավական հեշտ համադրելի են: Կարելի է ընտրել ավազագույն կոստյում՝ նույն որակի տաբատով կամ անգամ կաշվե փեշով: Պետք չէ վախենալ փորձարկել չեզոք գույների տարբեր երանգները:


Լայն տաբատը կոշիկների մեջ խցկած

Տարբեր ոճեր միախառնելը հիանալի միջոց է նոր միտում հայտնաբերելու համար: Աշնանային կիսաճտքավոր կոշիկների մեջ տաբատը տեղավորելը լուծում է դասական հանդերձանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Անկախ նրանից, թե ինչ կերպար եք ընտրել, սա կօգնի ընդգծել ձեր անհատականությունը:


Կապույտը՝ բնական երանգների հետ

Կապույտի եւ չեզոք գույների համադրությունն ասես հատուկ աշնան համար լինի: Այն համատեղում է վերջին մի քանի ամիսների ամենանորաձեւ երանգները: Կարող եք ընտրել փայլուն շագանակագույն կոստյում եւ կապույտ պայուսակ, կամ էլ ամբողջովին կապույտ կերպարին ավելացնել չեզոք գույնի կաշվե կոշիկներ:


Վագրային պրինտ

Սեւի եւ տաք շագանակագույնի համադրությունը կատարյալ է աշնանային ջերմաստիճանի համար: Այս խառնուրդի մեջ կապույտ ջինս ավելացրեք եւ մի վախեցեք խաղալ թրենդային պարագաների կամ կոշիկների հետ: Զվարճացեք, այս միտումը ձեր տեսքը թարմացնելու հեշտ միջոց է:


Վառ, փափուկ ձեռքի պայուսակներ

Բազմաթիվ դիզայներներ այս աշնան համար առաջարկում են փափուկ պայուսակներ: Ընտրեք վառ ու տաք երանգներ. փորձեք նարնջագույնը շագանակագույնի կամ սեւի փոխարեն, դեղինը՝ մուգ կապույտի կամ  մուգ կանաչի փոխարեն: Այս աքսեսուարը հարմարավետ եւ նորաձեւ ընտրություն է:


Շղթաներ եւ շրջանաձեւ ականջօղեր

Այս աշնանը շղթաները կարող եք համադրել նույնատոն օղերի հետ: Ընտրեք ոսկի կամ արծաթ. մի փոքր գույն ավելացրեք ձեր հանդերձանքին: Դուք կցանկանաք ամեն օր կրել դրանք՝ անկախ նրանից, թե ուր եք գնում:

Պատրաստեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ thetrendspotter.net

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport