×


Ինչ է Զարուհի Բաբայանին պետք երջանիկ լինելու համար

Զարուհի Բաբայանը դեռ մայիսին հորդորեց հետեւորդներին չտխրել համավարակի հետեւանքով փակված սահմանների պատճառով եւ ամռանն ուսումնասիրել հայրենիքի գողտրիկ անկյունները, ինչն էլ ինքն է անում ընտանիքի անդամների հետ:

Զարուհի Բաբայանը


«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ կարծում եմ՝ այս տարին կարող ենք բոլորս հայտարարել մեր սիրելի Հայաստանի տարի: Կիսվենք նոր բացահայտումներով իրար հետ, որպեսզի մեր տեսարժան վայրերը լինեն ճանաչելի թե՛ մեզ համար, թե՛ հյուրերի»,-գրել է երգչուհին:

Զարուհի Բաբայանն՝ ամուսնու հետ


Բնության գրկում արված երկու նոր լուսանկարներում Զարուհին ամուսնու հետ է: Սիրառատ կադրերից մեկին կից երգչուհին գրել է.«Իսկ ի՞նչ է ձեզ պետք երջանիկ լինելու համար»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Զարուհի Բաբայանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW