×


«Հրեշտակ է մեծանում». Հղի Ջիջի Հադիդի նոր ֆոտոշարքը



25-ամյա Ջիջի Հադիդի հղիության լուրը համացանցում տարածվեց գարնանը: Այս ամիսների ընթացքում մոդելը նախընտրում էր հանրության ուշադրությունը չսեւեռել իր կարգավիճակի վրա եւ միայն հիմա ինստագրամյան էջում առաջին անգամ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է կլորացած փորիկը:

Ապագա մայրիկը սեւուսպիտակ ֆոտոշարքին կից գրել է.«Խնամքով պահում եմ այս պահերը: Գնահատում եմ ամբողջ սերն ու բարեմաղթանքները: Երբեք չեմ մոռանա՝ ինչպես ընկերներիս հետ ստացանք այս առանձնահատուկ կերպարները»:

Երեխայի հայրը մոդելի բոյֆրենդն է՝ երգիչ Զեյն Մալիկը: Արդեն հայտնի է, որ զույգի առաջնեկն աղջիկ է:

«Հրեշտակ է մեծանում»՝ ստորեւ ներկայացված լուսանկարն այսպես է մակագրել Ջիջին:

View this post on Instagram

A post shared by Gigi Hadid (@gigihadid) on

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW