×


«Ամեն ինչ արել են, որպեսզի կարողանանք մասնակցել փառատոնին». Սիրուշոն Ժեշովում է

Սիրուշոն Լեհաստանի Ժեշով քաղաքում է, որտեղ օգոստոսի 28-ին կմասնակցի երաժշտական միջազգային փառատոնի: Երգչուհին գրել է, որ միջոցառումը բացառիկ է իր տեսակի մեջ, եւ այսօր առավոտյան արդեն սկսել են փորձերը:

«Այս շրջանում հավաքել տարբեր երկրների արտիստներին մեկ բեմում իսկապես մեծ խնդիր է»,-նշել է երգչուհին:

Սիրուշոն ավելի վաղ հայտնել էր, որ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում ճանապարհին ու արդյոք իսկապես կստացվի հասնել Լեհաստան եւ ելույթ ունենալ.«Լեհական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի կարողանանք ներկա գտնվել փառատոնին, որը Լեհաստանի ամենակարեւոր երաժշտական միջոցառումն է: Ճանապարհը, որը պետք է տեւեր 4 ժամ, այս պարագայում տեւելու է 17 ժամ: Հուսով ենք՝ ամեն ինչ բարեհաջող կանցնի»:

BRAVO.am
Լուսանկարը՝ Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW