×


Մի լուսանկարի պատմություն. Ավետ, Նազենի եւ Սոֆի

Սոֆի Մխեյանն իր հետեւորդներին որոշել է պատմել, թե ինչ հանգամանքներում է օրերս լուսանկարվել Նազենի Հովհաննիսանի եւ Ավետ Բարսեղյանի հետ:

«Կասկադում լուսանկարվում էի BRAVO.am-ի համար, պատահաբար հանդիպեցի ընկերներիս՝ շատ սիրուն մարդկանց: Ընկերներս ինձ գիտեն. երբեք պահը բաց չեմ թողնում՝ որպես հիշողություն ունենալ լուսանկար: Լուսանկարիչ Էմին Արիստակեսյանին խնդրեցի շեղվել մի ակնթարթ իմ ֆոտոշարքից եւ ինձ ու ընկերներիս լուսանկարել»,-գրել է նա:

Երգչուհին նշել է՝ չգիտի՝ արդյոք հետաքրքիր էր իր գրառումը.«Բայց այն, որ օրն ուզում եմ սկսեք էսքան սիրուն, լուսավոր, հարազատ, ջերմ ու իսկական տրամադրությամբ՝ ինչպես նկարում է, փաստ է: Սեր տվեք ու սեր տարածեք, մի օր հետ կգա»:

BRAVO.am
Լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին