«Արմատներ» սերիալի դերասանական կազմը շուտով հեռուստադիտողին նոր պատմություն կներկայացնի: Նրանք այսօր կրկին միասին են նկարահանման հրապարակում՝ արդեն «Սիրո թեւեր» կոչվող նոր սերիալի համար:
Այս նախագծում եւս Աշոտ Տեր-Մաթեւոսյանը հանդես է գալիս ոչ միայն որպես դերասան, այլեւ ռեժիսորն է:
Սոֆյա Պողոսյանը
«Ովքեր ուզում էին՝ նույն թիմով նոր սերիալ նկարահանենք, տեղեկացնեմ՝ գրեթե նույն դերասանական կազմով, նույն ստեղծագործական խմբով նոր սերիալ ենք ստեղծում: Ուզում եմ բոլորիս մաղթել հաջող ընթացք, հաճելի նկարահանումներ, հուսով եմ՝ հեռուստադիտողի սպասումները կարդարացնենք»,-նշել է Աշոտը:
Սոֆյա Պողոսյանը եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը
Նրա կինը՝ դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր կերպարի համար ոճային փոփոխության է ենթարկել վարսերը: Մինչ կհետեւեք զույգի խաղին սերիալում, ներկայացնում ենք նրանց նոր լուսանկարները:
BRAVO.am
Լուսանկարները՝ Սոֆյա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: