×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը օգոստոսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում օգոստոս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Արամե ՝ 73 հիշատակում

•Սիրուշո ՝ 62 հիշատակում

• Մկրտիչ Արզումանյան ՝  54  հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Օգոստոսի վարկանիշային ցուցակի առաջատարն Արամեն է: Ամսվա սկզբին համացանցում լայնորեն սկսեց շրջանառվել նրա եւ Աննա Թովմասյանի արտագաղթելու մասին լուրը, որը, սակայն, կարճ ժամանակ անց հերքվեց:

«Այդպես չէ: Ելնելով իմ աշխատանքի բնույթից՝ այսօր Ռուսաստանում եմ, վաղը կարող եմ լինել ԱՄՆ -ում, մյուս օրը՝ Հունաստանում։ Ուզում եմ մեր ազգին մաղթել խաղաղություն. մենք միշտ մեր երկրի կողքին ենք աշխարհի բոլոր հայերով: Ի դեպ, լուսանկարն արված է առաջնագծում՝ մի քանի օր առաջ: Փառք հայ զինվորին, փառք հայոց բանակին»,-գրել է երգիչը:

View this post on Instagram

A post shared by Arame (@arame_singer) on

Օգոստոսի 20-ին զույգը նշում էր համատեղ կյանքի 7-րդ տարին: Այդ առիթով երգչի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ «Շնորհավորում եմ մեզ, իմ սեր» մեկնաբանությամբ:

Համացանցից տեղեկանում ենք նաեւ սպասվելիք նոր տեսահոլովակի մասին, որում մասնակցությունն ունեն Արամեն, Մկրտիչ Արզումանյանը եւ այլ հայտնիներ:

Օգոստոսը բուռն է եղել նաեւ Սիրուշոյի համար: Նա ակտիվորեն լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջի stories բաժնում թե՛ աշխատանքային ընթացքից, թե՛ հանգստից: Երգչուհու լուսանկարներից պարզ է դառնում, որ նա ընտանիքով հանգստացել է Սեւանում, Ջերմուկում, Արցախում:

Իսկ արդեն օգոստոսի վերջին երկար դադարից հետո Սիրուշոն մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնի: Այնտեղից եւս երգչուհին լուսանկարներ է հրապարակել:

Նա այցելել է Վարշավայի թագավորական պալատի թանգարան, որտեղից Արցախի գորգերի ֆոնին լուսանկար է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial) on


Մկրտիչ Արզումանյանը մեր վարկանիշային ցուցակում շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել՝ շնորհիվ հումորային եւ յուրօրինակ լուսանկարների, որոնք ուղեկցվում են հետաքրքիր մեկնաբանություններով՝ «Բա Տիգրան Մեծի ժամանակ ո՞ւր էիք, ի՞նչի չէիք խոսում…», «Կիսաբաց դարպասներ», «Ըսիգ Ամերկան է, խոպան տեղ, իմ գցած աստիճանը», «Երբ հետեւում ես, որ սուրճը չթափվի...»:

View this post on Instagram

A post shared by Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan) on

«Շնորհակալ եմ անգին խորհուրդներիդ համար: Խոնարհվում եմ»՝ այս գրառմանը կից Մկոն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Մարկ Սաղաթելյանի հետ:

View this post on Instagram

A post shared by Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan) on

Նախորդ ամիսը տոնական էր Մկրտիչ Արզումանյանի ընտանիքի համար:
Օգոստոսի 10-ին նա տոնել է 44-րդ տարեդարձը: Երկրպագուները բավական շռայլ են եղել իրենց բարեմաղթանքներում: Իսկ օգոստոսի 28-ին տարեդարձն է նշել դերասանի կինը: Մկրտիչը ջերմ լուսանկար է հրապարակել սոցցանցային իր էջում եւ շնորհավորել նրան:

BRAVO.am
Լուսանկարները՝ Ինստագրամից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին