Դերասան Արթուր Հակոբյանի տղան՝ ռեժիսոր, պրոդյուսեր Վարդան Հակոբյանը, սեպտեմբերի 1-ին ամուսնացել է։ Հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները Վարդանը տրամադրել է BRAVO.am-ին։
Ռեժիսորի ընտրյալը լեզվաբան Ռիպա Բոչոլյանն է, զույգը ծանոթացել է 2016 թվականին: «Գաղտնիք չէ, որ ես երկար տարիներ աշխատել եմ Հանրային հեռուստաընկերությունում։ Ռիպան եկել էր այնտեղ հանդիպման, բայց նրան տեսնելուց հետո մոտ երկու տարի գրեթե չենք շփվել»,- պատմել է նա։
Վարդան Հակոբյանի եւ Ռիպա Բոչոլյանի հարսանիքին
2 տարի առաջ սեպտեմբերի 1-ին զույգը սկսել է ընկերություն անել, 2019-ի նույն օրը նշանվել են։ Վարդանի խոսքով՝ սեպտեմբերի 1-ը դարձել է իրենց օրը, թեեւ համաճարակի պատճառով հարսանիքի օրը երկու անգամ ստիպված են եղել հետաձգել։
«Սկզբում ծրագրել էինք հունիսի 18-ին պսակադրվել, այնուհետեւ՝ օգոստոսի 18-ին։ Շատ լավ եւ պատմական օր ենք անցկացրել, իհարկե, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Միակ վատ կողմն այն էր, որ մեր ոչ բոլոր հարազատներն ու ընկերները մասնակցեցին»,-նշել է ռեժիսորը:
Վարդան Հակոբյանը եւ Ռիպա Բոչոլյանը
Վարդանի եւ Ռիպայի պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում. «Քավորն ու քավորկինը մեր շատ հարազատ ընկերներն են՝ Նորայրն ու Լիդան։ Իսկ արարողակարգն անցկացրել է մեր ընտանիքի հարազատ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը»։
Վարդան Հակոբյանի եւ Ռիպա Բոչոլյանի հարսանիքին
Ռեժիսոր-պրոդյուսերի խոսքով` հարսանիքին ընդամենը 5 օրում են պատրաստվել։ Ներկա են եղել Նարեկ Դուրյանը, Ռաֆայել Երանոսյանը, Էրիկ Կարապետյանը, Ռուսլան Էլյազյանը, Մանե Գրիգորյանը, Քրիստինա Կարապետյանը, Տիգրան Դանիելյանը, Արամ Նիկոլյանը, Սուրեն Թադեւոսյանը, dj Smoke-ը, «Բոհեմ» թատրոնի դերասանները։
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: