«Ախթամար» նոր սերիալում Մարիի կերպարում հանդես եկող Լիլիթ Սարգսյանը նկարահանումներին զուգահեռ հասցրել է նաեւ ֆոտոշարքեր իրականացնել, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով նոր դերի եւ համավարակի պայմաններում ունեցած կատարյալ արձակուրդի մասին։
«Առաջին ֆոտոշարքիս հեղինակը Կամո Մանուկյանն է. վաղուց էինք ծրագրում համագործակցել, սա մեր առաջին համատեղ աշխատանքն է, արդյունքից շատ գոհ եմ։ Բացօթյա ֆոտոշարքի շրջանակում համագործակցել եմ Մարիաննա Պետրոսյանի հետ, ով նաեւ երկնագույն զգեստիս հեղինակն է։ Նկարահանումներն իրականացրել ենք Էջմիածնում։ Մեզ միայն սիրուն երկինք էր պետք, որի ֆոնին էլ ստացանք նկարները։ Երկու ֆոտոշարքերի համար էլ մինչ օրս դրական կարծիքներ եմ լսում, ինչի համար շատ ուրախ եմ»,- պատմել է Լիլիթը։
Լիլիթ Սարգսյանը
Նոր լուսանկարահանման է պատրաստվում, կերպարի մասին որոշել է նախապես չխոսել.«Դժվար է ասել՝ ինչ ոճում հանդես չեմ գա. դեռ ինձ համար հատուկ սահմաններ չունեմ գծած»:
Մտաբերել է նաեւ իր առաջին լուսանկարահանումը․«Ոչ վաղ անցյալում է եղել: Շատ լավ լուսանկարներ էին ստացվել, անգամ հրապարակել եմ սոցցանցերում»։
Լիլիթ Սարգսյանը
Միանգամից համաձայնել է նոր դերին․«Առաջարկը ստացա Ելենա Արշակյանից: Սա մեր երրորդ համագործակցությունն է։ Ծանոթացա կերպարին ու միանգամից սիրեցի այն»,-նշել է նա։
Լիլիթին հաջողվել է վայելել ամառային արձակուրդը․«Տեսակով հարմարվող եմ ու միշտ կարողանում եմ պայմաններ ստեղծել՝ լիարժեք հանգստանալու եւ լիցքաթափվելու համար։ Հակահամաճարակային սահմանափակումները չեն խանգարել ինձ»,-եզրափակել է դերասանուհին։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Սարգսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: