×


«Շատ կապված են միմյանց հետ». Օլյա Հակոբյանի եւ Աբել Աբելյանի կրտսեր որդու 6-ամյակի լուսանկարները

Նախկին ամուսիններ Աբել Աբելյանի եւ Օլյա Հակոբյանի կրտսեր որդին՝ Ռոբը, երեկ դարձել է 6 տարեկան: Երեւանյան այգիներից մեկում ծնողները փոքրիկ խնջույք են կազմակերպել տղայի համար, իսկ օրվա մանրամասներն ու լուսանկարները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին:

Օլյան նշել է, որ տղայի տարեդարձն անցել է ընտանեկան մթնոլորտում. ներկա են եղել հարազատները: «Իրեն շատ լավ էր զգում, թեեւ այս անգամ սեղմ ծնունդ էր՝ առանց ընկերների: Եղբայրներով շատ ուշադիր են միմյանց նկատմամբ. երբ մեկի ծնունդն է լինում, մյուսն անպայման զիջում է, նաեւ շատ կապված են միմյանց հետ»,-պատմել է նա:

Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ


Փոքրիկ հոբելյարը նախապես ասել է, թե ինչ նվերներ է ցանկանում ստանալ. «Նինջայով տորթ էր ուզել եւ Մարվելի հերոսներ: Ինչքան քիչ բան են ուզում նրանք, այնքան շատ ենք ուզում նվիրել միշտ»,-նշել է Օլյան:

Տորթի մոմերը փչելիս Ռոբը երազանք է մտապահել եւ որոշել է այն չբարձրաձայնել:

Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ


Ի դեպ, տղան այս տարի կատարելու է դպրոցական իր առաջին քայլերը, ինչի մասին կպատմենք օրեր անց:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW