×


«Աշոտին շատ է դուր եկել». Սոֆյա Պողոսյանը՝ նոր դերի եւ հանգամանքի մասին, որի դեպքում կգիրանա 10 կգ-ով

«Արմատներ» սերիալի դերասանական կազմը հեռուստադիտողին շուտով կներկայանա «Սիրո թեւեր» նոր սերիալի շրջանակում, ինչը նշանակում է, որ կարճատեւ դադարից հետո Սոֆյա Պողոսյանը եւս կրկին նկարահանման հրապարակում է:  

«Շարունակում ենք նույն թիմի, նույն հեռուստանըկերության հետ աշխատել: Շնորհիվ սցենարիստ Անահիտ Շահսուվարյանի՝ կերպարները խորքային եւ շատ հետաքրքիր են: Մարմնավորում եմ Լիկային, ով երիտասարդ, անհոգ տարիքից հետո անցնում է կյանքի դաժանությունների միջով: Նա պայքարում է իր սկզբունքների համար: Դրական կերպար է, բայց իր պայքարի ճանապարհին փոքր-ինչ փոխվում է: Դա բնական է, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի ե՛ւ դրական ե՛ւ բացասական կողմեր: Ժամանակի ընթացքում, տարբեր իրավիճակներում դրսեւորում է այդ կողմերը»,-BRAVO.am-ին ասել է դերասանուհին:

Սոֆյա Պողոսյանը


Սերիալը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին: Սոֆյան հագեցած գրաֆիկով է աշխատում: Նշում է՝ իր նախորդ կերպարն այնքան էլ բարդ եւ առանցքային չէր, հետեւաբար անցումը բավականին հեշտ է եղել: Հատուկ նոր կերպարի համար փոխել է սանրվածքը:

«Սանրվածքս ժամանակավոր է: Սիրում եմ նման փոփոխություններ անել, բայց այնպես, որ վարսերս չվնասվեն: Կերպարանափոխության մասին միայն դրական կարծիքներ եմ լսում: Ի դեպ, ամուսնուն`Աշոտին եւս այս վարսահարդարումը շատ է դուր եկել»,-ասել է Սոֆյան:

Հանուն դերի կերպարանափոխություններին կողմ է՝ կախված նախագծի լրջությունից: Մեր հարցին, թե պատրաստ է շատ կարեւոր դերի համար գիրանալ 10 կգ-ից ավելի, պատասխանել է.«Oսկարի հավակնորդ ֆիլմերի համար են դիմել նման կտրուկ քայլերի: Եթե Հայաստանում էլ նկարահանվի նման արժեքավոր ֆիլմ՝ այո»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Սոֆյա Պողոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին