Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը նոր ֆոտոշարքում Վերածննդի շրջանի կերպար է մարմնավորել: Նա համագործակցել է լուսանկարիչ Արամ Վարժապետյանի եւ հագուստի նկարիչ Նարինե Սահակյանի հետ: Վերջինիս հետ ծանոթացել է «Պատվի համար» հեռուստանովելի նկարահանումների ժամանակ:
«Այդ նախագծում միասին շատ հետաքրքիր կերպարներ ենք ստեղծել. գնում էինք խանութներ, ընտրում կտոր, քննարկում այս կամ այն զգեստն ու իրականություն դարձնում մտահղացումները: Այդ ընթացքում մտածում էինք, որ հետագայում կարող ենք հետաքրքիր աշխատանքներ ներկայացնել: Վերջերս էլ Նարինեն գեղեցիկ ֆոտոշարքեր ուղարկեց եւ առաջարկեց նմանատիպ լուսանկարներ անել: Միասին ընտրեցինք այս կերպարը: Այն ինձ համար անսպասելի է: Նարինեին հաջողվեց զգեստների միջոցով ստանալ այդ շրջանի շունչը»,-BRAVO.am-ին ասել է նա:
Նարինե Պետրոսյանը
Ոգեշնչվել են միջնադարը ներկայացնող ֆիլմերից, հոլանդացի գեղանկարիչների` Յան Վերմեերի, Ռեմբրանտի գործերից: Նարինեի խոսքով՝ թանգարաններում ներկայացված գլուխգործոցներից եւ դիտած ֆիլմերից ստացած տպավորությունն է իրենց միջով դուրս եկել ֆոտոշարքի տեսքով: Արվեստի, ճաշակի ընկալման եղանակ է: Գեղարվեստի սիրահար դերասանուհին, տեսնելով հագուստի էսքիզներն, անմիջապես համաձայնել է:
«Միջնադարյան, լյուդովիկոսյան շրջանի լայնեզր հագուստները միշտ սիրել եմ:
Իսպանական ինկվիզիցիայի շրջանն ենք ստացել: Շատ ոգեւորված էի: Կան ֆոտոշարքեր, որոնցում ընդգծվում է կերպարի կանացիությունը, իսկ այս շարքն այլ է: Այն դերասանուհու ֆոտոշարք է: Չգիտեմ՝ երբ հնարավորություն կունենամ թատրոնում, բեմում մարմնավորել նման կերպար: Ինչ-որ առումով երազանքս կատարվեց եւ թեկուզ ֆոտոշարքով ներկայացրի այդ կերպարը»,-ասել է նա:
Նարինե Պետրոսյանը
Խոսելով առաջիկա անելիքներից` Նարինեն նշել է.«Թատրոնում բացվել է թատերաշրջանը, բայց փորձերի տեսքով: Խաղացանկը դեռ պարզ չէ, տեսնենք` ինչպես կստացվի»:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Aramio Pazzo-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: