×


Երեւանում բացվել է «The One Gym» մարզասրահը՝ պրոֆեսիոնալ մարզումների սիրահարների համար

Որակավորված ու պրոֆեսիոնալ մասնագետներ, ընդարձակ ու հարմարավետ սրահ՝ հագեցած լավագույն մարզասարքերով. Ազատության 24/15 հասցեում բացվել է «The One Gym» մարզասրահը, որը Հայաստանում ներկայացնում է Բոդիբիլդինգի եւ ֆիզիկական սպորտի համաշխարհային ֆեդերացիան (WBPF)։

Ֆեդերացիայի նախագահ Վիկտոր Կարագաշյանը եւ փոխնախագահ Սարգիս Կարագաշյանը երեկ՝ սեպտեմբերի 15-ին, պաշտոնական բացման ժամանակ ներկայացրին իրենց հիմնադրած նոր մարզասրահը, որն արդեն պատրաստ է դիմավորել իր առաջին այցելուներին։ BRAVO.am-ը ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է նորաբաց սրահը, ինչպես նաեւ զրուցել «The One Gym»-ի հիմնադիրների հետ՝ ծանոթանալու բոլոր առավելություններին։


Նշենք, որ մարզասրահի տարածքում գործում է նաեւ «American Shark» ընկերության սպորտային խանութը, որը միակն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում։ Այստեղ կարելի է գտնել ինչպես սպորտային հագուստ եւ աքսեսուարներ, այնպես էլ սպորտային հավելումներ ու վիտամիններ՝ բացառապես ամերիկյան արտադրության։ Սրահի տարածքում առանձին հատված կա նաեւ յոգայի, պիլատեսի, full body եւ mix body տեսակի մարզումների համար։ Բացի այդ, սրահում փոքրիկ անկյուն է առանձնացված նաեւ առողջ սննդի ու թարմ հյութերի սիրահարների համար։ Այստեղ կարելի է հանգստանալ ու հաճելի ժամանակ անցկացնել թե՛ մարզումներից առաջ, եւ թե՛ հետո։

«Այսպիսի մարզասրահ ունենալու գաղափար դեռ վաղուց ունեինք ես ու եղբայրս, բայց իրականացումը փոքր-ինչ հետաձգվեց՝ պայմանավորված կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակով։ «The One Gym»-ի գլխավոր առավելությունն այն է, որ պատկանում է Բոդիբիլդինգի եւ ֆիզիկական սպորտի համաշխարհային ֆեդերացիային։ Այսինքն՝ այստեղ աշխատում են միայն բարձրակարգ եւ որակավորված մասնագետներ, եւ մեզ մոտ պատրաստվում են պրոֆեսիոնալ մարզիկներ։ Այս սարքերը նախատեսված են ուժային վարժությունների, այլ ոչ թե տնային մարզումների համար», - ասաց «The One Gym»-ի համահիմնադիր, բոդիբիլդինգի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի մրցանակակիր Սարգիս Կարագաշյանը։

Սարգիս Կարագաշյանի ընտանիքը


Նրա խոսքով՝ մարզասրահում կարող են մարզվել թե՛ տղաները, եւ թե՛ աղջիկները։ Այստեղ լինելու են ինչպես խմբակային, այնպես էլ անհատական պարապմունքներ՝ պրոֆեսիոնալ մարզիչների օգնությամբ։ Սարգիսն ասում է՝ յուրաքանչյուր մկանի զարգացման համար սրահում ներկայացված է 4-ից 6 մարզասարք, քանի որ պատրաստվում են առաջիկայում պրոֆեսիոնալ մարզիկներ ունենալ ու մասնակցել միջազգային առաջնությունների։ Նրա խոսքով՝ իրենց ֆեդերացիան նախորդ տարիներին արդեն հասցրել է մասնակցել Վիեննայում, Սլովակիայում եւ այլ երկրներում կայացած մրցումների եւ լուրջ արդյունքներ գրանցել՝ ունենալով ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ.«Շուտով ԱՄՆ-ի մեր գործընկերոջ՝ Ռիչի Միշալի հետ ստեղծելու ենք նաեւ սպորտային քոլեջ, որտեղ ցանկացողները քննություն կհանձնեն ու հնարավորություն կունենան որակավորում ստանալ»,- հավելեց նա։

Նշենք, որ մարզասրահի բացման հատուկ հյուրը հենց Ռիչի Միշալն էր։ Նա հայտնի է որպես աշխարհի լավագույն սննդաբաններից մեկը եւ հանդիսանում է «Diamond Nutrition International»-ի հիմնադիրը: Ներկաները հնարավորություն ունեցան զրուցել նրա հետ, իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու խորհուրդներ ստանալ։

Ռիչի Միշալը (ձախից երկրորդը), Կարագաշյան եղբայրները


«The One Gym» նորաբաց մարզասրահն այսօրվանից պատրաստ է ընդունել իր առաջին հաճախորդներին։ Այն գործում է առավոտյան ժամը 7։30-ից մինչեւ ուշ երեկո՝ ժամը 23։00։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (012)818181, (041)882880 հեռախոսահամարներով։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport