×


«Շատ խորամանկ աղջիկ դուրս եկավ»․ Իրինա Թովմասյանի դստեր եւ ամուսնու տարեդարձերն ԱՄԷ-ում

Իրինա Թովմասյանի ընտանիքին հաջողվել է կարանտինային այս օրերին մեկնել հանգստի։ Նրանք արձակուրդն անցկացրել են Դուբայում, ուր մեկնելու երեք պատճառ են ունեցել։

«Մեգգին միջազգային մրցույթի մասնակցելու հրավեր ուներ, որը համավարակի պատճառով հետաձգվել էր եւ միայն հիմա կայացավ։ Որոշեցինք ընտանիքով գնալ եւ այնտեղ էլ նշել ամուսնուս եւ դստերս՝ Մարիայի տարեդարձերը։ Ինչ խոսք, բավական լարված էինք, վախի զգացում ունեինք, բայց անփորձանք տեղ հասանք, հրաշալի հանգստացանք ու վերադարձանք»,- BRAVO.am-ին պատմել է Իրինան՝ հավելելով, որ ավագ դուստրը հաղթանակ է գրանցել։

Իրինա Թովմասյանը


Երեխաների ներկայությունը չի խանգարել հանգստին․«Արդեն մեծ աղջիկներ են, ինքնուրույն են ամեն հարցում։ Վերջին երկու ճանապարհորդությունների ժամանակ հասկացա, որ նրանց հետ էլ հնարավոր է կատարյալ արձակուրդ ունենալ։): Ջրի սիրահար են, ողջ օրը լողավազանում էին, նույնիսկ մենակ էի թողնում եւ առեւտրի կենտրոններ գնում։ Վայելեցինք քաղաքը. այնքան հրաշալի տեղերում ենք եղել, ջրային եւ օդային ատրակցիոններից օգտվել: Պարզվում է՝ աղջիկներս առհասարակ վախեր չունեն. վայելում էինք ամեն բան, ինչն ինձ կրկնակի էր ուրախացնում»։

Մեգգին


Օրեր առաջ զույգի կրտսեր դուստրը դարձել է 6 տարեկան․«Նախապես հարցրել էինք՝ ցանկանում է մնանք Հայաստանում, թե օվկիանոսի ափին նշենք տարեդարձը, բնականաբար, ընտրեց երկրորդ տարբերակը։ Հիանալի տոնական օր էր. փոքրիկ տորթ էինք պատրաստել, մի շարք նվերներ, շատ ուրախ էր։ Հյուրանոցի անձնակազմին ասել էր, որ իր ծննդյան օրն է, բոլորը շնորհավորեցին։ Երեկոն էլ աշխարհի ամենամեծ խաղահրապարակներից մեկում անցկացրինք։ Շատ խորամանկ աղջիկ դուրս եկավ. խնդրեց նաեւ Հայաստանում հավաքույթ կազմակերպել, չկարողացանք մերժել եւ ամեն բան իր ցանկությամբ ենք պատրաստելու, նույնիսկ հյուրերի ցանկն ինքն է կազմել»,- եզրափակել է Իրինան։

Նյութը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Իրինա Թովմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին