×


Աշխարհի հայտնի վայրերն ու կառույցները՝ Հայաստանի դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ երեկ երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով։ Գեղեցիկ տեսարանը հնարավոր է եղել ստանալ Կանադայում ՀՀ դեսպանության եւ «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով: Գաղափարն իրագործել են նաեւ ՀՀ մյուս դեսպանություները:


Եռագույնը, հայոց այբուբենը եւ Հայաստանը ներկայացնող այլ պատկերներ են լուսարձակվել սեպտեմբերի 21-ին Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ Քրիստոս Քավիչ արձանի վրա


Աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի Բուրջ Խալիֆան, եւ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) երկնաքերը լուսավորվել են հայկական դրոշի գույներով:


Կիեւի կենտրոնում գտնվող բարձրահարկ Jack House շենքը եւս Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ լուսավորվել է հայկական դրոշի գույներով։


Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ լուսային ցուցադրությունից անմասն չի մնացել նաեւ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը:  

Եկատերինբուրգի «Ելցին» կենտրոնը եւս երեկ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:



BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին