×


«Փոխում են սանրվածքը՝ հուսալով, որ կյանքում փոփոխություններ կլինեն». Սաթենիկ Հազարյան

Սխալվում ենք՝ կածելով, թե լիովին ճանաչում ենք ինքներս մեզ՝ ահա այս կարծիքին է դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, ով ամեն անգամ փորձում է նորովի է բացահայտում իրեն նոր կերպարների ու գույների մեջ եւ ամենեւին այդ ամենից չի երկնչում: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչն է իրեն ստիպել դիմել արտաքին փոփոխության, խոսել ենք նաեւ աշխատանքային նորությունների եւ դստեր դպրոցական առաջին քայլերի մասին:

Սաթենիկը վերջերս փոխել է վարսերի գույնն ու ձեւը.«Ոճն արտահայտում է քո տրամադրությունը. իմ դեպքում այդպես է: Շատ անգամ մարդը, հուսալով, որ կյանքում փոփոխություններ կլինեն, փոխում է ոճն ու սանրվածքը, սակայն դա էլ չի օգնում հոգեպես խաղաղ լինելուն: Բայց քանի որ ես դերասանուհի եմ, ոճային փոփոխությունն ինձ շատ է օգնում նորովի զգալ, նորովի ներկայանալ ու մատուցել ինքս ինձ. անգամ նոր կերպարների առաջարկներ եմ ստանում»:

Սասթենիկ Հազարյանը


Սաթենիկն, ինչպես միշտ, աշխատանքային բուռն ընթացքի մեջ եւ այսօր էլ նորություն ունի.«Ինձ միշտ բոլորն ասում էին, որ եթե այդքան համեղ ու զանազան ուտեստներ եմ պատրաստում, ինչու հեղինակային հաղորդում չունեմ: Եվ կարանտինի ընթացքում մի գեղեցիկ օր ես որոշեցի իրականացնել այդ միտքը: Այսօր ես եւ աղջիկս՝ Լյուսին, մեր խոհանոցում փորձում ենք համեղն ու հետաքրքիրը պատրաստել հետեւորդների համար, որեւէ կերպ օգտակար լինել նրանց մեր բաղադրատոմսերով եւ, իհարկե, մեր ժպիտների միջոցով ջերմություն պարգեւել», -պատմել է նա եւ հավելել, որ Լյուսին գույներ է հաղորդում հաղորդաշարին եւ առանց նրա անհնար կլիներ, որովհետեւ մայր ու աղջիկ գրեթե միշտ միասին են:

Ի դեպ, Սաթենիկի եւ Լյուսիի կյանքում կա եւս մեկ նորություն. վերջինս առաջին դասարանի աշակերտուհի է.«Դպրոցը հեքիաթ է՝ իր յուրահատկություններով: Առավոտյան արթնանում ենք վաղ, միասին պարտադիր նախաճաշում, հետո Լյուսիի փոքրիկ արջուկի հետ վազում դպրոց, եւ այդ ամենը մենք անում ենք գերագույն սիրով, քանզի ամեն ինչն է պետք սիրով անել, այլ ոչ թե տրտնջանքով»,-ասել է նա եւ նշել, որ փորձելու է անել հնարավորինս, որ Լյուսին դառնա մեր ապագա սերնդի հրաշալի ներկայացուցիչ:

Սասթենիկ Հազարյանը


Զրույցի վերջում Սաթենիկը ներկայացրեց իր այսօրվա տրամադրությունը, որում կան ամենատարբեր գույները: Սիրում է բոլոր գույներն անխտիր, իսկ հիմա, երբ աշուն է, ամեն ինչ առավել շքեղ ու գեղեցիկ է դառնում.«Գույներն են մարդուն տալիս երանգ, դերասանն էլ կերպարին է տալիս գույն ու երանգ, որովհետեւ եթե չունենաս այդ գունապնակը, չես կարողանա տաքություն ու ջերմություն տալ: Ես ուզում եմ, որ անկախ տարվա եղանակից, մարդկանց սրտում միշտ ամառ լինի, որ մարդիկ դրական ու բարի լինեն, որ ամեն օրն իր հետ լուսավորություն, ջերմություն ու սեր բերի»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին