×


«Պարզապես քարացել էի». Գուրգեն Դաբաղյանի դստեր պատվին խնջույքի լուսանկարները

Գուրգեն եւ Իննա Դաբաղյաններն իրենց դստեր 2 ամսականի օրը Ռուսաստանի Ռյազան քաղաքում (Իննայի հայրական տանը) խնջույք են կազմակերպել՝ առիթը նշելով հարազատների եւ ընկերների հետ: Միջոցառման լուսանկարները երգիչը տրամադրել է BRAVO.am-ին, նաեւ պատմել դստեր հետ առաջին հանդիպման եւ Հայաստան վերադառնալու մասին:

«Երբ տեսա մեր աղջկան, շատ անսովոր ապրումներ ունեցա. երբեւէ նման բան չէի զգացել, խոսքերով հնարավոր չէ նկարագրել: Պարզապես քարացել էի»,-ասել է Գուրգենը եւ խոստովանել, որ մեծ դժվարությամբ է կարողացել ծնողների հետ մեկնել Ռուսաստան եւ կնոջ կողքին լինել.«Համավարակի պատճառով այժմ շատ դժվար է երկրից դուրս գալը, բայց թույլտվություն ստացանք եւ այստեղ ենք»:

Իննա Դաբաղյանը


Խոսելով դստեր մասին՝ երգիչն ասել է.«Ամեն անգամ Շուշաննային տեսնելիս անբացատրելի ապրումներ եմ ունենում: Բայց ես գիտեմ, որ ամբողջ կյանքս է դեռ փոխվելու իր ներկայությամբ»:

Մինչեւ Երեւան վերադառնալը կապրեն կնոջ հայրական տանը: Փոքրիկի խնամքով հիմնականում երգչի կինն է զբաղվում, սակայն անհրաժեշտության դեպքում բոլորն էլ օգնում են:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW