×


«Կարեւորը՝ ողջ մնացինք». Օլյա Հակոբյան

Օլյա Հակոբյանը ամռան վերջին օրերին նոր ֆոտոշարք է իրականացնել Սեւանում, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին եւ խոստովանել, որ հասցրել է լուսանկարվել, երբ դեռ տաք էր:

Դերասանուհին նախորդ ամիսներին համավարակի պատճառով շատ ծրագրեր չի կարողացել իրագործել, սակայն չի բողոքում.«Ունենք այն, ինչ ունենք: Ամեն դեպքում չեմ բողոքում, հրաշալի ամառ էր, կարեւորը՝ ողջ մնացինք: Ծովափնյա երկիր մեկնելու փոխարեն հանգիստս վայելել եմ հիմնականում լողավազանում, ի դեպ, բավական արդյունավետ էր՝ լավ երաժշտություն, կոկտեյլ, ընթերցանություն»:

Օլյա Հակոբյանը


Օլյան նշել է նաեւ, որ սիրում է արեւայրուք ընդունել, ինչը ենթադրելի է մաշկի այժմյան գույնից.«Այնպես չէ, որ ինձ բաց մաշկով չեմ սիրում, բայց մուգն ավելի եմ հավանում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW