Արցախի սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների մասին միջազգային հանրությանն ահազանգել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Այսօր առավոտյան արթնացա՝ տեղեկանալով Արցախի վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին: Նրանք թիրախավորել են Ստեփանակերտի եւ հարակից շրջանների խաղաղ բնակչությանը:
Միջազգային հանրությանը կոչ եմ անում շտապ ոտքի կանգնել եւ օգնել դադարեցնել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության դեմ ռազմական գործողությունները:
Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրել խաղաղ պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում:
Ես միշտ իմ ազգի հետ եմ»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:
BRAVO.am


×
9,543





