×


«Հայերն արժանի են հաստատուն խաղաղության». Էլթոն Ջոն

Բրիտանացի հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնը, միանալով ՍերԺ Թանկյանի նախաձեռնությանը, կարմիր քառակուսի է հրապարակել Ինստագրամի իր էջում՝ միջազգային հանրությանը տեղեկացնելով Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի մասին:

«Մենք խաղաղություն ենք ուզում հայերի համար։ Ես այս գեղեցիկ երկիր այցելել եմ 2018 թվականի մայիսին եւ հիացած եմ հայ ժողովրդի՝ իմ հանդեպ ցուցաբերած մարդկայնությամբ եւ բարությամբ:

Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանա-թուրքական չպատճառաբանված ագրեսիայի եւ հարձակման: Քաղաքացիական անձինք են թիրախավորվում. երկու կողմերից էլ կան անմեղ զոհեր:

Հայերը գեղեցիկ մարդիկ են եւ այդքան տարիների պատմական հալածանքներից հետո արժանի են հաստատուն խաղաղության»,-գրել է երաժիշտը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին