×


«Սողոմոնի երգերը» ֆիլմը բանակին նվիրաբերել է 16 միլիոն դրամ

«Սողոմոնի երգերը» ֆիլմի գլխավոր պրոդյուսերներ Կարո եւ Սիրվարդ Կավուկչյանները եւ ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանն իրենց աջակցությունն են բերում Հայաստանի եւ Արցախի հերոս բանակին՝ նվիրելով 16 միլիոն դրամ, եւ ցանկանում մեր անկոտրում եւ վսեմ ազգին շուտափույթ հաղթանակ եւ խաղաղություն Արցախում:

Ֆիլմի կադրերը հիմնականում նկարահանվել են Արցախում, իր գեղարվեստական պատմության մեջ այն ընդգրկել է նախորդ դարի Հայոց ցեղասպանության իրական պատմությունների շարան:

«Սողոմոնի երգերը» վերջերս ընտրվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացնի Հայաստանը 2021 թվականի Հոլիվուդի 93-րդ «Օսկարի» միջազգային ֆիլմերի մրցույթին:

«Պատահական չէ այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը, որը դեռ սպասում է արդար դատի, այսօր կրկնվում է նույն հանցագործների ձերքերով՝ համայն քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Մեր երազանքն է, որ այս ֆիլմը կարողանա թափանցել աշխարհի մարդկության հոգիները, եւ վերջապես Հայոց հարցը լուծում ստանա»,-ընդգծում են նվիրատուները:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին