×


Էլթոն Ջոնը չի կողմնորոշվում

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը երեկ Ինստագրամի իր էջում հայերին սատարող գրառում էր կատարել՝ միանալով Սերժ Թանկյանի նախաձեռնությանը, սակայն ժամեր անց այն ջնջել էր:

Նրա՝ «մենք խաղաղություն ենք ուզում հայերի համար» կոչին ժամեր առաջ արված գրառմամբ եկել է փոխարինելու՝ «շատ սրտնեղեցի`տեսնելով երկար տարիների խաղաղությունից հետո ծագած տարածաշրջանային ռազմական բախումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» տողերն այն միամտությամբ, կարծես նախորդ գրառումն անգամ չէր եղել:

Խմբագրված տարբերակում երաժիշտը հանկարծ մտաբերել է, որ Հայաստանից բացի, եղել է նաեւ Ադրբեջանում.«Երկու երկրներում էլ արժանացել եմ ջերմ ընդունելության: Կործանարար է՝ երկու կողմերից էլ շատ զոհեր կան: Սիրտս կոտրվում է տուժած ընտանիքների համար»:

«Աղոթում եմ երկու երկրներում էլ բռնությունը դադարեցնելու համար»՝ այսպես է ամփոփել երաժիշտն իր խմբագրած խաղաղասիրական կոչը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW