×


«Կվերականգնենք Շուշիի եկեղեցին, ինչպես դա արել ենք 1994-ի հաղթական պատերազմից հետո». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թշնամու՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն մտածված հարվածը դուրս է բոլոր գրված ու չգրված օրենքներից:

«Էս գիշեր մամաս էր եկել երազիս. ինձ խաչակնքել էր սովորեցնում: Անընդհատ խաչ էր անում, ասում էր, որ չարը չվնասի: Ինքը միշտ զգուշացնում է, ինչ-որ բան է ուզում ասել, պաշտպանել: Քիչ անց կարդացի այս լուրը: Աստված մեզ զորավիգ լինի, մայրերն էլ` երկրում, թե երկնքում՝ մեզ պաշտպան:

Հայը երբեք չի վնասել որեւէ մզկիթ, չնայած՝ դրանք տեղակայված են եղել թշնամու բոլոր ռազմական օբյեկտներին կից, ո՛չ Ակնայում, ո՛չ Շուշիում:


90-ականներին թուրքն իր զենքն էր պահում այստեղ՝ վստահ լինելով, որ հայը երբեք չի հարվածի Աստծո տանը: Շուշին շատ բան է տեսել, բայց հային չես ընկճի, չես կոտրի ու հաստատ չես ոչնչացնի:

Վայրագ թշնամիներով ենք շրջապատված, կույր աշխարհով ու անաստված մարդկանցով: 21-րդ դարում համատարած վայրագություն է իրականացվում, իսկ հետո կխոսեն «մարդու իրավունքներից»:
Մենք էլ ենք մարդ, իրե՞նք էլ:

Բայց մենք էնքան ուժ ունենք, որ մեր` 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեչոցը կվերականգնենք, ինչպես մենք դա արել ենք 1994-ի հաղթական պատերազմից հետո։ Մեր ներսի եկեղեցին էլ պիտի վերկանգնենք, մեր միասնությունն էլ, մեր երկիրն էլ:

Քրիստոսի աջով ու խաչով: Հաղթելու ենք:

հ.գ. Ես ամեն վայրկյան եմ ապրել տեսել ու վայելել իմ խաղաղ, ծաղկող երկիրը ու աշխարհը ճաք տա` էլի եմ տեսնելու»,-գրել է Նազենին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին