×


Քիմ Քարդաշյանը 1մլն դոլար կնվիրաբերի Արցախին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Այս մասին Քարդաշյանը տեղեկացրել է սոցցանցերի իր պաշտոնական էջերում տեսաուղերձի միջոցով եւ հորդորել հետեւել իր օրինակին՝ նշելով, որ անկախ գումարի չափից, յուրաքանչյուր նվիրատվություն կարեւոր է:

«Պատիվ ունեմ միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամին աջակցելու համաշխարհային ջանքերին: Ես բարձրաձայնել եմ Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի մասին: Իմ մտքերն ու աղոթքներն այնտեղի խիզախ տղամարդկանց, կանանց եւ երեխաների հետ են: Ուզում եմ, որ բոլորը հիշեն՝ չնայած մեզ բաժանող հեռավորությանը, մենք սահմաններով սահմանափակված չենք եւ մեկ միասնական ազգ ենք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սննդամթերքով, կացարանով եւ դեղորայքով օգնում է նրանց, ովքեր այս ճակատագրական պահին դրա կարիքն ունեն:

Ես նվիրաբերում եմ 1 միլիոն դոլար՝ նրանց օգնելու համար եւ կոչ եմ անում ձեզ միանալ ինձ:

Անկախ նրանից, դուք օգնում եք սոցիալական հարթակներում բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը, կամ մեկ դոլար եք նվիրաբերում, յուրաքանչյուր աջակցություն կարեւոր է:

Եկեք այս դրամահավաքը դարձնենք պատմության մեջ ամենահաջողվածը»,- գրել է Քիմը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին