×


Բելգիահայ երաժիշտը Կոմիտաս է նվագել ռմբակոծված Սուրբ Ղազանչեցոցում. Տեսանյութ

Բելգիահայ թավջութակահար Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի ռմբակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։ Վերջինիս թղթակիցը հիշեցնում է, որ տաճարը երկու անգամ ռմբակոծվել է հոկտեմբերի 8-ին, որի հետեւանքով ծանր վիրավորվել է նաեւ ռուս լրագրող Յուրի Կոտենոկը։

«Ես գնացի այնտեղ՝ աշխարհին ասելու՝ չի կարելի կրակել եկեղեցիների վրա, դա պարզապես նորմալ չէ։ Եկեղեցում նվագել եմ մեր մեծ կոմպոզիտոր Կոմիտասի երաժշտությունը. նա Ցեղասպանության հետեւանքով ստիպված էր լքել հայրենիքը: Դրանից հետո Կոմիտասը գրել է «Կռունկ» ստեղծագործությունը։ Յուրաքանչյուր հայ, ով ապրում է Հայաստանից դուրս, երկնքում կռունկ տեսնելիս հարցնում է նրան՝ ինչպե՞ս է այնտեղ հայրենիքը։ Ես էլ, ցավոք, Հայաստանում չեմ ապրում, եւ սա շատ նշանակալի երաժշտություն է ինձ համար»,- ասել է Ավանեսյանը:

Սեւակ Ավանեսյանը մտադիր է գնալ նաեւ Շուշիի մզկիթ՝ այնտեղ պարսկական երաժշտություն կատարելու․«Հայերը հարգում են ուրիշի դավանանքը, պահում են նրանց եկեղեցիները։ Մենք պաշտպանում ենք մզկիթները, ոչ թե ռմբակոծում դրանք»,- ասել է նա «Կոմերսանտի» թղթակցին։



Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին