×


Դերասան-ամուսիններ Մարիետա Խոջայանը եւ Վասիլ Սարսգյանը

Մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

53 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Ցավալի լուրով կիսվել են սիրված դերասանի խաղընկերները: Ռեժիսոր, դերասանուհի Աննա Հարությունյանը նշել է, որ անսահման ցավ է նրա մասին անցյալ ժամանակով խոսելը:

«Եզակի մարդ, հավատարիմ ընկեր, հայրենասեր անձ, ընտանիքի նվիրյալ, սիրող ամուսին, օրինակելի հայր, օրինապահ քաղաքացի, տաղանադավոր դերասան եւ վերջապես՝ լավ մարդ: Մեծ է վիշտն ու դժվար է համակերպվել այս փաստի հետ, մեր լավ ընկեր: Աստված հոգիդ վառ պահի, գնա խաղաղությամբ ու ուղարկիր մեզ խաղաղություն, որին ամեն վայրկյան սպասում էիր»,-գրել է Աննա Հարությունյանը:

BRAVO.am-ը միանում է բոլոր ցավակցություններին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին