×


«Կորցրինք մեր ընտանիքի լույսը». COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետեւանքով 53 տարեկանում մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Ցավալի լուրը հայտնել է դերասանի դուստրը՝ Լիլիթ Սարգսյանը:

«Ընկերներ, մենք երեկ կորցրինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն: Ուղղակի չկարողացավ ընդունել, որ հնարավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս: Էնքան պլաններ ու երազանքներ ունեինք՝ իր իմաստությամբ իրագործելու...

Հարազատնե՛ր, խնդրում ենք խստորեն հետեւել անվտանգության կանոններին, հոգատար լինել միմյանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը մեր կյանքում շատ կարեւոր է»,- Ֆեյսբուքում գրել է դերասանի դուստրը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին